Լրահոս
Օրվա լրահոսը

Գերիների ազատ արձակումը հույս է առաջացնում, որ կարող է շարունակական լինել. Սիրանուշ Սահակյան

Հունվար 17,2026 16:15

-Մեզ համար ողջունելի է յուրաքանչյուր հայի վերադարձը: Հատկապես կարեւոր էր այս փուլում, քանի որ վերջին վերադարձն ունեցել էինք 2023 թվականին։ Այս ազատ արձակումը հույս է առաջացնում, որ կարող է շարունակական լինել,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

Նրա խոսքով՝ գերիների յուրաքանչյուր վերադարձի հետևում կան քաղաքական պայմանավորվածություններ.

«Ուստի, իմ գնահատմամբ, վերադարձը հնարավոր է բացառապես հանրային իշխանության ներկայացուցիչների ներգրավմամբ։ Առանց նրանց ներգրավման, առանց բանակցային գործընթացի՝ ուղղակի հարցը կտանենք փակուղի, դրա համար լավագույն մոդելը փոխհամագործակցված կերպով գործելն է»:

Հիշեցնենք՝ Բաքվում պահվող չորս գերիներ հունվարի 14-ին Հայաստան վերադարձան։ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը Հակարի կամրջով Ադրբեջանի համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվեցին Հայաստանին։

Անդրադառնալով 4 գերիների վերադարձին զուգահեռ սիրիացի երկու վարձկանների հանձնմանը՝ Սիրանուշ Սահակյանն ասաց. «Անհերքելի է, որ սիրիացի վարձկանների հանձնումն ու հայ չորս գերիների վերադարձը տեղի ունեցավ համաժամանակյա, արդյոք սա զուգադիպություն էր, իհարկե կարող են լինել տարբեր մեկնաբանություններ, սակայն ցանկացած պարագայում գերիների վերադարձը խիստ կարեւոր է եւ ողջունելի։ Հանցագործների վերադարձը որպես հարաբերությունների բարելավման ձեւ կարող է լինել, բայց միշտ գնահատվում է  հանցագործության բնույթը: Վարձկանությունը սովորական հանցագործություն չէ, այն ունի հանրային վտանգավորություն ու հենց վարձկանությունն արգելող ու վարձկանների դեմ պայքարի միջազգային համագործակցությունը ուժեղացնող ռեժիմներ են նախատեսված»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031