Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բարեկամական լուծում է առաջարկել ՀՀ կառավարությանը եւ բանակում խաղաղ պայմաններում մահացած Արթուր Ղազարյանի ծնողներին:
Այս մասին «Ա1+»-ին հայտնեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ փաստաբան Արայիկ Պապիկյանը:
19-ամյա հետախույզ Արթուր Ղազարյանն, ըստ պաշտոնական վարկածի, մահացել է գլխուղեղում կայծակնային արագությամբ առաջացած ուռուցքից:
Ըստ գործի նյութերի՝ 2010 թ. դեկտեմբերի 17-ի գիշերը, ժամը 4:30-ի սահմաններում ծանր եւ անգիտակից վիճակում ծառայության վայրից Արթուր Ղազարյանին տեղափոխել են Հադրութ քաղաքի բժշկական կենտրոն։ Որոշ ժամանակ անց ուղղաթիռով Երեւան, այնուհետեւ Կենտրոնական կլինիկական հոսպիտալում վիրահատել են։
Կարդացեք նաև
Սակայն կյանքը փրկել չի հաջողվել, դեկտեմբերի 21-ին գրանցվել է նրա մահը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մինչեւ ապրիլի 10-ը ժամանակ է տվել կողմերին՝ հաշտության գալու համար, եթե հաշտություն կնքվեց, գանգատը կհանվի գործերի ցանկից։
«Սկզբունքորեն ավելի ճիշտ է քննությունը ճիշտ ուղիով տանել, քան ֆինանսական փոխհատուցումը»,- ասաց փաստաբանը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում


















































