Լրահոս
Օրվա լրահոսը

Սոֆթ Կոնստրակտը հյուրընկալել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը

Հունվար 19,2026 10:19

Սոֆթ Կոնստրակտ ընկերությունում օրերս տեղի է ունեցել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության  տարեվերջյան տեղեկատվական հանդիպումը, որը մեկ հարկի տակ էր համախմբել Հայաստանի տեխնոլոգիական համայնքի առանցքային դերակատարներին։ Միջոցառմանը ներկա են եղել 200-ից ավելի տեխնոլոգիական ընկերությունների հիմնադիրներ, թիմերի անդամներ, գործընկերներ և ոլորտի ներկայացուցիչներ, որոնք իրենց ամենօրյա աշխատանքով ձևավորում և զարգացնում են Հայաստանի տեխնոլոգիական միջավայրը։

Ողջույնի խոսքով հանդես է եկել «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի համահիմնադիր, Սոֆթ Կոնստրակտ ընկերության խորհրդի անդամ  Ռոման Բադալյանը՝ ներկայացնելով ընկերության ձևավորման ճանապարհը և անցած ուղին․ «Սոֆթ Կոնստրակտն այս պահի դրությամբ ունի 8000 աշխատակից, օֆիսներ՝ 16 երկրում, և տարբեր գործընկերներ 80-ից ավելի երկրներում», – նշել է Ռոման Բադալյանը։

Հանդիպման ընթացքում շեշտվել է, որ ընկերությունը կարևորում է տեղական տեխնոլոգիական ընկերությունների աջակցությունը՝ նպաստելով նրանց զարգացմանը և միջազգային տեխնոլոգիական միտումներին համընթաց առաջ շարժվելուն։ Այդ աջակցությունը դիտարկվում է ոչ միայն որպես բիզնես ռազմավարություն, այլև որպես ներդրում Հայաստանի տեխնոլոգիական ապագայի ձևավորման գործում։

Երեկոն եզրափակվել է ոչ պաշտոնական միջավայրում ՝ հյուրասիրությամբ և երաժշտությամբ՝ շարունակելով ոլորտի ներկայացուցիչների միջև շփումն ու համագործակցության քննարկումները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031