Լրահոս
Օրվա լրահոսը

Անհապաղ միջոցներ ձեռնարկել` Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը կարգավորելու համար. «ՀայաՔվե»

Հունվար 19,2026 11:34

«Հայաքվե». Խորապես մտահոգված ենք արդեն 11 օր հացադուլի մեջ գտնվող հանրային գործիչ, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակի կտրուկ վատացման առնչությամբ։

Նարեկ Սամսոնյանը դիմել է հացադուլի՝ ի նշան բողոքի իրեն անհիմն կալանավորելու համար։ Նարեկ Սամսոնյանի առողջությունն այս վիճակին է հասել այն պատճառով, որ նրա հանդեպ իշխող վարչախմբի քաղաքական հրահանգով կիրառվել է խափանման միջոցի անհիմն, խիստ անհամարժեք ու բացարձակ անարդար որոշում։

Խստորեն դատապարտում ենք քաղաքական հայացքների համար մարդուն ծանր պատժի ենթարկելու այս գործելակերպը և պահանջում դատարանից՝ վերանայելու Նարեկ Սամսոնյանի խափանման միջոցը և ձեռք առնելու անհապաղ միջոցներ՝ նրան պատշաճ բժշկական օգնություն տրամադրելու և առողջությունը վերականգնելու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել