Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք կանք». Արցախի օրհներգի կատարումը, դրոշի և զինանշանի օգտագործումն արգելվեց: Չնայած սահմանափակումներին միջոցառումը կայացավ. Սերգեյ Շահվերդյան

Հունվար 19,2026 13:42

«Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ նախագահ Սերգեյ Շահվերդյանը ֆեյսբուքյան գրառմամբ նշում է.

«Հանրությունը քիչ պատկերացում ունի այն փորձությունների ու դժվարությունների մասին, որոնց միջով անցել են միջոցառման կազմակերպիչները։ Խնդիրը միայն ֆինանսական դժվարությունները չէին։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրհներգի կատարումն արգելվեց։ Դրոշի և զինանշանի օգտագործումը արգելվեց։ Շատ բաներ, որոնք մեզ համար խորհրդանիշներ չեն, այլ մեր ինքնության և հիշողության մաս են կազմում, արգելվեցին։

Եվ այնուամենայնիվ, չնայած այս սահմանափակումներին և չարտահայտված ճնշումներին, միջոցառումը տեղի ունեցավ։ Այն դարձավ ամենամեծ մշակութային միջոցառումը բռնի տեղահանությունից ի վեր։

Խորին հարգանք և երախտագիտություն բոլոր նրանց, ովքեր ստանձնեցին այս պատասխանատվությունը և հասցրին այն մինչև վերջ։ Սա ավելին էր, քան պարզապես միջոցառում. սա արժանապատվության և մոռացության դիմադրության դրսևորում էր։

2026 թվականի հունվարի 18-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ Արցախի մշակույթին նվիրված լայնածավալ «ՄԵՆՔ ԿԱՆՔ» մշակութային միջոցառումը, որը մեկ հարկի տակ համախմբեց Արցախի գրեթե բոլոր մշակութային կոլեկտիվներին, ինչպես նաև հայաստանյան և արցախյան ճանաչված մենակատարներին։
Օրվա ընթացքում համալիրի տարածքում գործեց ցուցահանդես, տեղի ունեցավ ցուցադրությունների ներկայացում և տաղավարների ներկայացուցիչների անմիջական շփում այցելուների հետ, իսկ երեկոյան կայացավ մեծ համերգ՝ բարձր մակարդակի կատարումներով և բացառիկ մասնակցությամբ։

Միջոցառումը կյանքի կոչվեց Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն ՀԿ և «ՄՈՒՆՔ» տեխնոդպրոցի նախաձեռնությամբ և կազմակերպմամբ՝ դառնալով կարևոր հարթակ Արցախի մշակութային ժառանգության ներկայացման, համախմբման և շարունակականության ապահովման համար։

Կազմակերպիչների հետևողական և պատասխանատու աշխատանքի շնորհիվ միջոցառումը վերածվեց ոչ միայն մշակութային տոնի, այլև համերաշխության, միասնականության եւ ապագա վերադաձի հստակ ուղերձի։

Թարգմանությունն՝ «Ապառաժ-ի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031