Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացին փորձել է մուտք գործել շենք, բայց մերկասառույցի պատճառով գրեթե հայտնվելու էր հրդեհի մեջ

Հունվար 19,2026 14:18

Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը հայտնում է. «Հունվարի 19-ին, ժամը 09։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պուշկինի փողոցի շենքերից մեկի 1-ին հարկում գտնվող խանութ-սրահի արտաքին պատին այրվում է գովազդային պաստառ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում են շենքի առաջին հարկում գտնվող խանութ-սրահի պատին ամրացված ամանորյա ձևավորման պարագաները, սուրճի ապարատը, խանութի ծածկի փայտե կառուցատարրերը, 2-րդ հարկի բնակարանի պատշգամբում գտնվող կենցաղային իրեր և օդափոխման համակարգեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։34-ին, մարվել՝ 10։11-ին։

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի խանութ-սրահ և 2-րդ հարկի բնակարան:

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. 

«Քաղաքային իշխանությունը հմտորեն կարողանում է միայն միլիոնավոր դրամների հատկացումներ կատարել, բայց աշխատանքի պատշաճ կատարում երբեք չի խոստանում: Պուշկինի 42 հասցեում առավոտյան 08:30-ից 09:00-ն ընկած ժամանակահատվածում հրդեհ է բռնկվել: Քաղաքացին փորձել է մուտք գործել շենք, բայց մերկասառույցի պատճառով գրեթե հայտնվելու էր հրդեհի մեջ: Բարեբախտաբար կրակը մարել են և տուժողներ չկան: Ակնհայտ երևում է, որ շենքի շքամուտքի ձնամաքրման աշխատանքները կատարվել են տնտեսվարողների և քաղաքացիների կողմից, իսկ դիմացի մայթի աշխատանքները կատարված չեն:

Քաղաքապետը դժգոհում է միայն այն փաստից, որ ձնամաքրման աշխատանքներ չկատարելու մասով տնտեսավարողների նկատմամբ ընդունված տուգանքի որոշումները քիչ են: Իսկ ո՞վ պետք է հոգա Ձեզ հասանելիք ձնամաքրման աշխատանքների հավուր պատշաճի կատարումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031