Ի պաշտպանություն «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ, 11 օր հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանի, ինչպես նաեւ Նարեկի հետ անազատության մեջ գտնվող Վազգեն Սաղաթելյանի այսօր ՄԻՊ գրասենյակի դիմաց բողոքի ցույց անցկացնող երեք քաղաքացու այսօր ՄԻՊ գրասենյակում ընդունել է ոչ թե մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն, այլ նրա աշխատակիցները: Հանդիպումից հետո Նարեկ Սամսոնյանի պաշտպան Աստղիկ Մաթեւոսյանը լրագրողներին պատմեց, որ Անահիտ Մանասյանը խորհրդակցության էր, դրանով են բացատրել իրենց չընդունելու հանգամանքը:
-Մի քանի աշխատակիցների հետ էր հանդիպումը, ներկայացրինք մեր ակցիայի նպատակը, այն, որ նման դեպքերում մարդու իրավունքների պաշտպանը պետք է համապատասխան հայտարարություններով հանդես գա, այցելի: Իրենք ներկայացրին, որ գրավոր ու բանավոր ընթացակարգով համապատասխան մարմինների հետ կապի մեջ են Նարեկ Սամսոնյանի գործով: ՄԻՊ-ի կողմից ունեն կիրառված որոշակի գործիքակազմեր, այդ գործիքակազմերի կիրառման ընթացքում չի ընտրվել հրապարակային հանդես գալու ու այցելելու գործիքակազմը: Մենք ասացինք, որ հանրային ընկալման մեջ լռությունը դիտարկվում է հանցակցություն, դրա հետ, բնականաբար, համաձայն չէին: Իմ անունից դիմում կներկայացնեմ, որ հասկանամ՝ ինչ տեղեկատվության են տիրապետում ու ինչ տեղեկատվություն են փոխանցում մեր միջազգային գործընկերներին Նարեկ Սամսոնյանի դեպքի առնչությամբ,- լրագրողներին պատմեց Աստղիկ Մաթեւոսյանը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































