Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու

Հունվար 19,2026 15:40

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր դատավոր Հարություն Պետրոսյանի նախագահությամբ, կազմով դատավորներ Մակար Կիրակոսյանի, Սևակ Համբարձումյանի, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի խափանման միջոց կալանքը անհապաղ վերացնելու պաշտպանական կողմի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար հեռացան խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու: Այն կհրապարակվի այսօր:

Դատարանի այս հայտարարությունից հետո նիստերի դահլիճից արձագանքեցին՝ «Աստված ձեր հետ»:

Հիշեցնենք, որ Դավիթ Համբարձումյանը մեղավոր էր ճանաչվել Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի կողմից եւ դատապարտվել ազատազրկման՝ 6 տարի 3 ամիս ժամկետով։ Համբարձումյանը մեղադրվում է իշխանափոխության օրերին դեպի Երևանի Հանրապետության հրապարակ գնացող քաղաքացիներին զենքով բռնություն գործադրելու համար:

Ըստ իրավապահների՝ 2018-ի ապրիլի 22-ին ժամը 16-17-ի սահմաններում Հայանիստ-Հովտաշատ խաչմերուկի բանուկ հատվածում տեղի է ունեցել միջադեպ, որին մասնակցել են Մասիսի քաղաքապետն ու նրա եղբայրը։

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031