Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժամանակավոր կառավարչի ներկայացրած՝ ՀԷՑ-ի աշխատակիցների բացատրությունների իսկությունը չի ստուգվել»․ Արամ Օրբելյան

Հունվար 19,2026 16:06

«Ճանաչողական կողմնակալություն է տեղի ունեցել, երբ որոշումն ընդունողը մեկնաբանում է առկա ապացույցներն այնպես, որ համապատասխանի նախապես ընդունված որոշմանը»,- ՀՀ վարչական դատարանում «Տաշիր կապիտալի» հայցի քննության ժամանակ հայտարարեց ընկերության շահերի ներկայացուցիչ փաստաբան Արամ Օրբելյանը։

Նշենք, որ «Տաշիր կապիտալի» փաստաբանները միջնորդություն են ներկայացրել, որ դատաքննության ընթացքում որպես 3–րդ կողմ ներգրավվեն ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն ու ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։

Ըստ Արամ Օրբելյանի՝ այն, որ վարչական ակտի հիմքում դրվել են ենթադրաբար ՀԷՑ ընկերության աշխատակիցների բացատրությունները՝ հիմնավոր չէ․ «Վարչական ակտի հիմքում պատասխանողը դրել է ժամանակավոր կառավարչի ներկայացրած ենթադրաբար ՀԷՑ ընկերության որոշ աշխատակիցների բացատրությունները, որոնց իսկությունը չի ստուգվել։ Իսկ բովանդակությունը ըստ հայցվորի՝ հնարավորություն չէր տալիս եզրահանգման գալ գործի լուծման համար»։

Ըստ փաստաբանի՝ ցուցմունքների բովանդակությունից պարզ չէ՝ խախտումներ կա՞ն, թե՞ ոչ, արդյոք դրանք վերաբերելի՞ են ընկերությանը, թե՞ ոչ, արդյոք սպառողներին վնաս հասցվե՞լ է, թե՞ ոչ։ Այնուհետև դիմելով դատավորին՝ ասաց․ «Մենք չէ, գոնե դուք պետք է կանչեիք, լսեիք ցուցմունք տվողներին»։

Ըստ Արամ Օրբելյանի՝ բոլոր կազմակերպություններում էլ խախտումներ լինում են, հատկապես մեծ կազմակերպություններում, բայց դրանք չեն կարող լինել լիցենզիայի լուծման պատճառ։

ՀԷՑ նախկին տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանն էլ ասաց․ «Վախի մթնոլորտում մարդկանց կանչում, ասում են՝ դու պետք է ցուցմունք տաս՝ որոշակի այլ բաղադրիչներ դնելով։ Մի դեպք կա, որ ինչ-որ մի շրջանային ցանցի ղեկավարի անուն է շրջանառվում։ Գլխամասերի հետ կապված ընդհանրապես թեմա չկա։ Բազմաթիվ օրինակներով կարող եմ ապացուցել, որ հանձնաժողովը վաղուց տեղյակ է եղել մեր աշխատաոճին, և բոլոր հարցերով մենք իրենց հետ խորհրդակցել ենք։ Չի առաջացել որևէ խնդիր, որևէ ակնարկ չի եղել խնդիրների հետ կապված»։

Նիստն ամբողջությամբ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031