Լրահոս
Օրվա լրահոսը

Սրբուհի Գալյանը շեշտել է, որ ՍԴ իրավական դիրքորոշումների կատարումը քաղաքական նպատակահարմարության հարց չէ, այլ՝ սահմանադրական պարտավորություն

Հունվար 19,2026 17:44

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ելույթ է ունեցել «Պետական իշխանության մարմինների և քաղհասարակության դերը Սահմանադրական դատարանի որոշումների կատարման հարցում» խորագրով միջոցառմանը։

Նախարարը նշել է, որ Սահմանադրական դատարանի (ՍԴ) իրավական դիրքորոշումները առանցքային նշանակություն ունեն ՀՀ իրավական համակարգում՝ հանդիսանալով Սահմանադրության պաշտոնական մեկնաբանություն և սահմանադրական նորմերի կիրառման պարտադիր ուղենիշ։

Ըստ նախարարի՝ ՍԴ դիրքորոշումները կարևոր դեր են խաղում իշխանությունների փոխզսպումների և հակակշիռների համակարգում՝

✅սահմանելով քաղաքական որոշումների սահմանադրական թույլատրելիության շրջանակը,
✅կանխելով իշխանության հնարավոր գերազանցումը։

Սրբուհի Գալյանը շեշտել է, որ ՍԴ իրավական դիրքորոշումների կատարումը քաղաքական նպատակահարմարության հարց չէ, այլ՝ սահմանադրական պարտավորություն։

Օրենսդիր իշխանությունը պարտավոր է՝
✅վերացնել ՍԴ կողմից Սահմանադրությանը հակասող ճանաչված կարգավորումները,
✅նոր օրենսդրական նախաձեռնությունների ընթացքում հաշվի առնել ՍԴ ձևավորած սահմանադրաիրավական չափորոշիչները։

Գործադիր իշխանությունը պարտավոր է ապահովել ՍԴ որոշումների գործնական իրականացումը՝
✅ենթաօրենսդրական ակտերի,
✅պետական քաղաքականության,
✅կիրառական մեխանիզմների միջոցով։

Նախարարը նշել է, որ արդեն ձևավորված պրակտիկա է, ըստ որի՝ Վարչապետի աշխատակազմը իր լիազորությունների շրջանակում վերահսկում է ՍԴ որոշումների կատարման գործընթացը գործադիր իշխանության կողմից։

Մասնավորապես, ՍԴ յուրաքանչյուր որոշումից հետո, որով նորմատիվ ակտը ամբողջությամբ կամ մասամբ ճանաչվում է Սահմանադրությանը հակասող և անվավեր, կամ սահմանվում է դրա ուժը կորցնելու հետաձգված ժամկետ, Վարչապետի աշխատակազմը հետևում է, որպեսզի համապատասխան ոլորտի պետական մարմինը հնարավորինս սեղմ ժամկետներում հանդես գա օրենսդրական նախաձեռնությամբ։

Այդ նախաձեռնություններով Ազգային ժողովին ներկայացվում են ՍԴ որոշմամբ արձանագրված խնդիրները կարգավորող օրենսդրական փոփոխությունների փաթեթները։

ՀՀ արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031