Region Monitor. «Հայաստանում այս պահին կա հեղուկ գազի ներմուծման խնդիր կա, քանի որ մենք երկու հիմնական երկրներից ենք ներմուծում՝ Իրանից և Ռուսաստանից։
Իրանում հայտնի հանգամանքներով պայմանավորված որոշակի խնդիրներ են առաջ եկել, իսկ Ռուսաստանի ուղղության խնդիրները կապված են Վերին Լարսի հետ։ Խնդիրը շատ շուտով կլուծվի, քանի որ հեղուկ գազ կսկսվի Հայաստան ներմուծվել արդեն երկաթուղով, ռուսական հեղուկ գազը շատ շուտով Ադրբեջանի տարածքով կբերվի Հայաստան։ Խնդիրը լուծելու համար քննարկվում է երկաթուղով Ռուսաստանից հեղուկ գազը Հայաստան բերելու տարբերակը», – ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































