Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ Բրիտանիան իր քաղաքացիներին կոչ է անում Թուրքիա չմեկնել

Հունվար 19,2026 18:01

Ermenihaber. Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունն իր քաղաքացիներին զգուշացրել է չմեկնել 16 երկիր, այդ թվում Թուրքիա։ Նշվել է, որ մասնավորապես Մերձավոր Արևելքում հնարավոր ռազմական և քաղաքական լարվածությունը կարող է հանգեցնել թռիչքների խափանումների, օդային տարածքի սահմանափակումների և անկանխատեսելի անվտանգության ռիսկերի։ Հետևաբար կոչ է արվել Բրիտանիայի քաղաքացիներին վերանայել Թուրքիա ուղևորվելու իրենց ծրագրերը: Բացի այդ կոչ է արվել Թուրքիայում արդեն գտնվող քաղաքացիներին ցուցաբերել զգուշություն։

Զգուշացումը հրապարակվել է ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրումից և Իրանի կողմից օդային տարածքի ու չվերթների փակումից կարճ ժամանակ անց: Նշվել է, որ այդ զարգացումները կարող են ազդել Թուրքիայի վրա։

Նախազգուշացումների ցանկում ներառված են նաև Արաբական Միացյալ Էմիրությունները, Եգիպտոսը, Կիպրոսը, Սաուդյան Արաբիան, Կատարը, Իրանը և Իրաքը: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տվել խուսափել մարդաշատ վայրերից, խոշոր քաղաքներում և զբոսաշրջային վայրերում ուշադիր հետևել անվտանգության կանոններին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031