Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյան, հոպարիդ տղա Ալիեւը ասում է Արեւմտյան Ադրբեջան՝ մայրաքաղաքը Իրեւան, ձեն հանե՞լ ես». պատերազմի մասնակից

Հունվար 19,2026 18:40

-Ուզո՞ւմ եք Նիկոլ Փաշինյանի համար մի հատ սիրուն ոտանավոր ասեմ,- այսօր Վերաքննիչ քրեական դատարանի շենքի բակում լրագրողներին հարցրեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի աջակիցներից՝ արցախյան 3 պատերազմների մասնակից Անդրանիկ Տոնոյանը:

-Ես թուրքերին մանկուց չեմ հարգել՝ հասկանալով, որ ինչպես Անդրանիկ Զորավարն էր ասում, եթե թուրքը երկնքից իջած էլ լինի, չեմ հավատում: Ի՞նչ խաղաղություն: Նիկոլ Փաշինյանը Ստալինից հզո՞ր է, էդ ի՞նչ ես խաբում, կարող ես խաբել թուրքացած հայերին: Թուրքը մնում է թուրք,- ասաց Տոնոյանը:

Անդրադառնալով խաղաղության օրակարգին՝ Տոնոյանն ասաց. «Նիկոլը կուտ է տալիս: Հեսա ամեն ամիս մի երկու հոգի գերի կտան, որ Նիկոլը վերընտրվի, Հայաստանը լիարժեք Ղարաբաղի նման դառնա Արեւմտյան Ադրբեջան: Նիկոլ Փաշինյան, հոպարիդ տղեն՝ Ալիեւը ասում է Արեւմտյան Ադրբեջան՝ մայրաքաղաքը Իրեւան, ձեն հանե՞լ ես: Ես քեզ հրավիրում եմ հեռուստաբանավեճի… Արցախը հետ ենք բերելու, Արեւմտյան Հայաստանն էլ հետը, այ թուրքի գործակալ»:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր դատավոր Հարություն Պետրոսյանի նախագահությամբ, կազմով դատավորներ Մակար Կիրակոսյանի, Սևակ Համբարձումյանի որոշեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի խափանման միջոց կալանքը փոխարինել տնային կալանքով եւ գրավով:

Հիշեցնենք, որ Դավիթ Համբարձումյանը մեղավոր էր ճանաչվել Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի կողմից եւ դատապարտվել ազատազրկման՝ 6 տարի 3 ամիս ժամկետով։ Համբարձումյանը մեղադրվում է իշխանափոխության օրերին դեպի Երևանի Հանրապետության Հրապարակ գնացող քաղաքացիներին զենքով բռնություն գործադրելու համար:

Ըստ իրավապահների՝ 2018-ի ապրիլի 22-ին ժամը 16-17-ի սահմաններում Հայանիստ-Հովտաշատ խաչմերուկի բանուկ հատվածում տեղի է ունեցել միջադեպ, որին մասնակցել են Մասիսի քաղաքապետն ու նրա եղբայրը։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031