Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբիոն ու Բայրամովը կարևորել են «Թրամփի ուղին»

Հունվար 19,2026 22:30

Այսօր հեռախոսազրույց է կայացել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջեւ։

Ըստ լրատվամիջոցների՝ քննարկվել են Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ համագործակցության զարգացման ներկա վիճակը և հեռանկարները, ինչպես նաև՝ տարածաշրջանային իրավիճակը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Բարձր է գնահատվել երկկողմ շփումների և քննարկումների ակտիվացումը՝ ուղղված ռազմավարական գործընկերության խարտիայի պատրաստմանը, որը տեղի էր ունեցել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովից հետո։ Կողմերը հույս են հայտնել փաստաթղթի նախագծի համաձայնեցման և ստորագրման վերաբերյալ հնարավորինս շուտ։ Ընդգծվել է, որ այս ոլորտում առաջնահերթությունների սահմանումը լրացուցիչ խթան կհաղորդի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը։

Բայրամովը ներկայացրել Ադրբեջանի դիրքորոշումը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության գործընթացի հեռանկարների վերաբերյալ։

Բարձր է գնահատվել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկված քայլերը, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցառումները:

Նշվել է «Թրամփի ուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP) նախաձեռնության իրականացման ուղղությամբ շարունակական աշխատանքների կարևորությունը։

Ըստ պետդեպարտամենտի հաղորդագրության՝ պետքարտուղար Ռուբիոն բարձր է գնահատել Ադրբեջանի կառավարության կողմից Հայաստանին վառելիքի մատակարարումները որպես կարևոր քայլ, որը ինչպես նշվում է հաղորդագրությունում, «ցույց է տալիս Ադրբեջանի հանձնառությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը նախագահ Թրամփի կողմից առաջ մղած պատմական խաղաղության համաձայնագրին»:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև մի շարք այլ հարցերի շուրջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031