Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՐԻՓՓ-ում կարող էինք բարձր տոկոսի հավակնել, եթե ինչ-որ աշխատանքներ կատարված լինեին․ Բորիս Նավասարդյան. «Ա1+»

Հունվար 19,2026 23:23

«Բոլոր նորությունները, նախաձեռնությունները հետևանքն են այն բանի, որ Հայաստանը պարտվել է 44 օրյա պատերազմում և գտնվում է բավականին խոցելի վիճակում»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանն՝ անդրադառնալով ԹՐԻՓՓ-ի շրջանակներում անցած շաբաթ ԱՄՆ-ում ստորագրված հայտարարությանը։

Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն անցած շաբաթ Վաշինգտոնում ստորագրել էին ԹՐԻՓՓ-ի զարգացման հայ-ամերիկյան համատեղ ընկերություն ստեղծելու մասին հայտարարություն, որտեղ ՀՀ-ի բաժնեմասը կլինի 26 տոկոս, ԱՄՆ-ինը՝ 74 տոկոս։

«Եվ, այո, մենք կարող էինք բարձր տոկոսի հավակնել, եթե անցած 5 տարիներին ինչ-որ աշխատանքներ կատարած լինեինք»,- հավելում է վերլուծաբան ու ընդգծում, որ, այնուամենայնիվ, այդ գործարքը չէր լինի, եթե չլիներ ԱՄՆ քաղաքական կշիռը միջազգային հարաբերություններում։

Այդ փաստաթղթով Հայաստանը ստանում է կայունության ավելի բարձր աստիճան և դերակատարություն միջազգային ապրանքաշրջանառության մեջ։

Խոսելով անցած շաբաթ վերադարձված 4 գերիների մասին՝ Բորիս Նավասարդյանն գտնում է, որ այդ հարցն այդ երկրում հասարակական սուր ընկալում ունի. «Ադրբեջանում ուզում են, որ այդ մարդիկ խստորեն պատժվեն։ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ պատիժը հասարակական պահանջ է»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031