Անդրադառնալով ՔՊ վարկանիշին՝ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե «մենք ի սկզբանե մեր աշխատանքի տրամաբանությունը դրել ենք այսպես, որ սկսում ենք 0 տոկոսից, զրոյից սկսում ենք քարոզարշավ անել, առաջ գնալ», ապա կարծիք է հայտնել, որ առաջիկա ընտրությունների արդյունքում ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա, քան 2021-ի 54 տոկոսը։
«ՉԻ»․ Ինչ վերաբերում է 2021-ի համեմատ ավելի շատ տոկոս ստանալուն, ապա Ալեն Սիմոնյանի տրամաբանությունը բավականին մտահոգիչ է։ Ստացվում է, որ 2021-ին, երբ Արցախը դեռևս գոյություն ուներ, ՔՊ-ն 54 տոկոս ստացավ, հիմա՝ երբ Արցախ չկա, ՔՊ-ն ավելի բարձր տոկոս է ստանալու, այսինքն՝ եթե վաղը-մյուս օրն էլ Սյունիքը նույնպես հանձնեն, պիտի է՛լ ավելի բարձր տոկոս ստանան։ Համաձայնվեք՝ դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե ՀՀ խորհրդարանական ընտրությունները տեղի ունենան Ադրբեջանի տարածքում։
Մեկնաբանությունն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում


















































