Լրահոս
Օրվա լրահոսը

8 տարի շարունակ «նախկինների» առասպելը հյուսող Փաշինյանը գաղտնի է պահում հայ ժողովրդից, թե որ պահից է սկսվելու իր պատասխանատվության պահը. «Հրապարակ»

Հունվար 20,2026 10:07

Նախկինների «կրակն» անշեջ պահող Նիկոլ Փաշինյանը մեղքն այլոց վրա բարդելու հարցում անզուգական ֆանտազիա եւ մեծ համառություն է դրսեւորում: Հարցնում են` Ամանորի տոներին հազարավոր բնակիչներ հոսանք չունեին, ակնհայտ է, որ ՀԷՑ-ը սեփականատիրոջից խլելը բացասաբար է ազդել էներգետիկ համակարգի եւ բնակչության էներգապահովման վրա, ասում է` ՀԷՑ-ի նախկին սեփականատերն է մեղավոր: Այն սեփականատերը, որից դեռ 7 ամիս առաջ խլել են ընկերությունը եւ իրենց իբրեւ թե ամենահմուտ «մենեջերին»` Ռոմանոս Պետրոսյանին, կարգել են գլխին: 8 տարի շարունակ «նախկինների» առասպելը հյուսող Փաշինյանը, սակայն, գաղտնի է պահում հայ ժողովրդից, թե որ պահից է սկսվելու իր պատասխանատվության պահը: Որ պահից սկսած են ձախողումների ու տապալումների, երկրում տեղի ունեցող վթարների, Հայաստանի կորուստների համար մեղավոր ճանաչվելու ինքն ու իր թիմը: Իսկ գուցե այդ պահը երբեք էլ չի՞ գալու: Այսպես ասած` 8 տարվա վակուում ենք ունենալու: Իրենց ձախողումների համար պատասխանատու են նախկինները, իսկ հաջորդ իշխանությունների ձախողումների համար պատասխանատվություն կկրեն գործող իշխանությունները:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031