Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանության ղեկավարը խոսում էր այն մասին, որ թոշակառուները 10 հազար դրամը ծախսելու տեղ չունեն, այն պարագայում, երբ ինքը միլիոններ է տրամադրում՝ իր իշխանությունն ամրապնդելու համար». «Հրապարակ»

Հունվար 20,2026 10:28

ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Գագիկ Մինասյանին հարցրինք` իրենց ժամանակ նման շռայլ պարգեւավճարներ վճարո՞ւմ էին, արդյո՞ք գործող օրենքներին չի հակասում Փաշինյանի այս կամայական շռայլությունը:

Գագիկ Մինասյանն ասաց. «Ասեմ, որ Ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը` իմ ոլորտը, ոչ թե ԱԺ ֆինանսների վերահսկողությունն ու ֆինանսների կազմակերպման մասին է եղել, այլ ուղղակի պետական բյուջեի հետ է կապված եղել: ԱԺ-ն մի հիմնարկ է, որն ունի ղեկավար, եւ ղեկավարն իր սկզբունքներով է գործում: Օրինակ` կրթության հանձնաժողովը նույնչափ ներգրավվածություն է ունեցել պարգեւավճարներին, որքան իմ ղեկավարած հանձնաժողովը: Ինչ վերաբերում է պետական հիմնարկներին այդքան մեծ գումարներ տրամադրելուն, ապա ես նման բան առաջին անգամ եմ տեսնում: Այո, բոլոր հիմնարկներում, այդ թվում` ԱԺ-ում, եղել է աշխատավարձային ֆոնդ, որը խրախուսումների հնարավորություն էր տալիս: Ստացվում է, որ ցանկացած հիմնարկ իր գործառույթներն իրականացնելու համար գումարներ էր նախատեսում, որպեսզի առավել աչքի ընկած աշխատակիցներին խրախուսում տրամադրեր: Այն չէր կարող լինել համատարած: Քանի որ այդտեղ կորում է «պարգեւավճար» հասկացության իմաստը: Եվ հետո՝ պարգեւավճարների այն չափերը, որոնց մասին խոսվում է այժմ, աբսուրդի ժանրից է: Դրանք չափազանց շատ են եւ անգամ խախտում են բարոյական նորմերը: Իշխանության ղեկավարը խոսում էր այն մասին, որ թոշակառուները 10 հազար դրամը ծախսելու տեղ չունեն, այն պարագայում, երբ ինքը միլիոններ է տրամադրում՝ իր իշխանությունն ամրապնդելու համար: Այլ կերպ բացատրել այդ ամենը՝ չենք կարող: Նա, փաստորեն, ընտրություններին ընդառաջ փորձում է այս ճանապարհով իշխանությունը պահել»:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031