Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Արամյան. «Հաշվեքննիչ պալատն այս ամենից հետո պետք է այցելի տարբեր գերատեսչություններ եւ հստակեցնի` որքան է եղել պլանավորված գումարի չափը, եւ որքան է տրամադրվել». «Հրապարակ»

Հունվար 20,2026 10:52

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ 11 մլն 951 հազ. դրամ պարգեւավճար է ստացել՝ 2025-ի առաջին կիսամյակի կատարողականի գնահատման արդյունքային ցուցանիշների համար։ Դրանից բացի՝ մոտ 1 մլն 970 հազար դրամ էլ առանձին տողով է պարգեւատրվել:

«Հրապարակը» զրուցել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանի հետ:

– Խոսում են ինչ-որ պիլոտային ծրագրի մասին, հղումներ են կատարում դրան, սակայն ի՞նչ է ասում օրենքը` վարձատրության եւ պարգեւավճարների մասին:

– Գոյություն ունի Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության վերաբերյալ օրենք, որտեղ կա 22-րդ հոդված, որը կապված է պլանավորման հետ։ Խոսքն այն մասին է, թե որքան պետք է կազմի ընդհանուր պարգեւատրման ֆոնդը: Այնտեղ նշված է, որ յուրաքանչյուր տարվա պարգեւատրման ֆոնդ կազմվում է տարվա բյուջեով` աշխատավարձի 10 տոկոսի չափով: Ըստ այս օրենքի, կարող է հարյուր հազար դրամ աշխատավարձ ստացողը ստանալ 500 հազար դրամ պարգեւավճար, սակայն սահմանափակումն այստեղ է` մեկ դրույթ կա, որտեղ ասվում է, թե ինչի դիմաց պետք է տրամադրվի տասը տոկոս պարգեւատրում, այն տրվում է կիսամյակային հաշվետվությունների վրա: Սա նշանակում է, որ Հաշվեքննիչ պալատն այս ամենից հետո պետք է այցելի տարբեր գերատեսչություններ եւ հստակեցնի` որքան է եղել պլանավորված գումարի չափը, եւ որքան է տրամադրվել: Հետո պետք է պարզել` արդյո՞ք կատարողականը եղել է դրական, եւ, վերջապես՝ շաղկապվածություն պետք է լինի ծրագրային դրույթների հետ: Օրինակ` եթե հանցավորության թվերն աճում են, ինչո՞ւ է ոստիկանությունը ստանում պարգեւավճար, եթե ես վախենում եմ իմ երեխաների անվտանգության համար, եթե գրեթե ամեն օր դրսում երիտասարդ է դանակահարվում կամ գնդակահարվում, ինչո՞ւ է Ոստիկանությունը ստանում նույնքան պարգեւատրում, որքան, ասենք, ՊԵԿ-ը, որը կարողացել է իր առջեւ դրված խնդիրները լուծել: Կամ` արդարադատության նախարարությունը իրավական ոլորտի կայացման հարցում իր առջեւ դրված խնդիրները կատարե՞լ է, որ ստացել է այդքան մեծ չափերի պարգեւատրում: Մոտեցումը պետք է լինի այս տրամաբանությամբ:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031