Լրահոս
Օրվա լրահոսը

Գլխավոր սպառնալիքն այն է, որ Հայաստանն Ադրբեջանի համար դիտարկվում է որպես տարածքային հավակնությունների գոտի. Տիգրան Աբրահամյան

Հունվար 20,2026 11:16

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Բաքվի կողմից «Արևմտյան Ադրբեջան» հասկացության ներդրումը ունի մի քանի նշանակություն, սակայն գլխավոր սպառնալիքն այն է, որ ռազմավարական պլանավորման մեջ Հայաստանը Ադրբեջանի համար դիտարկվում է որպես տարածքային հավակնությունների գոտի։

Ավելի պարզ ասած, թեմային ֆինանսական, գաղափարական և քարոզչական ներարկումներ անելով, Ադրբեջանը շարունակում է ՀՀ-ի դեմ տարածքային հավակնությունների հարցը պահել օրակարգում։

Այս պահին Ադրբեջանի և Թուրքիայի համար հրատապը միմյանց միջև բարենպաստ պայմաններով կոմունիկացիա ստանալն է, երկրորդը՝ տնտեսական հարաբերությունները ազդեցության վերածելը և այդպես շարունակ՝ ըստ քայլերի հաջորդականության։

Ինչ ձևով ու ինչ «կպչուն ժապավենով» էլ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունները ներկայացվեն, եթե նույնիսկ դա բխում է բարի ցանկություններից, ապա միայն ՀՀ-ի համար, մինչդեռ այն, թե ինչ են ուզում դրանով ստանալ Բաքուն և Անկարան, արտահայտված է վերջիններիս պաշտոնական և ոչ պաշտոնական խոսույթում ու քարոզչական քաղաքականությունում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031