Լրահոս
Օրվա լրահոսը

Մեզ պետք է սառը հաշվարկ՝ ինչ անել, որ վաղը ոչ թե «փրկեն», այլ մեզ հետ հաշվի նստեն. Դավիթ Սանասարյան

Հունվար 20,2026 11:31

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանի ֆեյսբուքյան գրառումը

Աշխարհը մտել է երկարատև խառնաշփոթի փուլ

Դաշնակիցների ներսում կոնֆլիկտներ (ԱՄՆ–ՆԱՏՕ հարաբերությունների լարվածություններ), Իրանի ներսում անկայունություն ու ԱՄՆ հնարավոր հարձակում Իրանի վրա, Իսրայել-Սիրիա–քրդական ուղղությամբ մշտական ցնցումներ, Ռուսաստան–Ուկրաինա պատերազմ, Չինաստանի կողմից աշխարհը տնտեսապես «գրավման» արագացում՝ և տասնյակ այլ շարժեր, որոնք ամեն օր փոխում են խաղի կանոնները։

Այս ֆոնին մի բան պարզ է․ եթե անվտանգության համակարգդ կախված է մեկ կենտրոնից, դու իրականում կառուցում ես ոչ թե անվտանգություն, այլ խոցելիություն՝ մեկ կետով։ Այդ «կետը» երբ փոխեց առաջնահերթությունը՝ դու մնում ես մենակ՝ նույն սահմանով, նույն ռիսկերով։

Այո, դիվանագիտությունը պարտադիր է, բայց դիվանագիտությունը ուժ է ունենում միայն այն ժամանակ, երբ դրա հետևում կա սեփական պաշտպանունակություն։ Եթե մեր անվտանգության հիմքը դրսում է, մեր քաղաքականությունը վաղ թե ուշ վերածվում է «տեսնենք ով ինչ կանի» ռեժիմի ։

Ու հենց այս ամենի ֆոնին մենք երկրի ներսում շարունակում ենք իրար բզկտելու քաղաքականությունը՝ բաժանելով ու նյարդայնացնելով ժողովրդին, ու կամա թե ակամա թուլացնելով հանրային դիմադրողականությունը հնարավոր գործողություններից առաջ։ Սա ամենավտանգավոր շռայլությունն է՝ երբ արտաքին ռիսկերը մեծանում են, իսկ ներսում մենք ինքներս մեզ ենք հոշոտում։

Մեզ պետք է սառը հաշվարկ՝ ինչ անել, որ վաղը ոչ թե «փրկեն», այլ մեզ հետ հաշվի նստեն։

Սա սկսվում է երկու տեղից՝ սեփական ռազմական կարողություններից և ներքին համախմբվածությունից․

բանակի իրական վերակառուցում՝ ոչ ցուցադրական,

պատրաստության ու պահեստազորի աշխատող համակարգ,

առաջնագծի ինժեներական ամրացում ու խորքային պաշտպանություն,

ռազմարդյունաբերության զարգացում ու կայուն սպառազինության շղթա,

պետական կառավարման պատասխանատվություն՝ առանց «հեքիաթների»,

և ներսում՝ նվազագույն ազգային համաձայնություն անվտանգության հարցերում։

Աշխարհը չի դառնալու ավելի հանգիստ։ Ու հենց դրա համար մեր ապագան պետք է կապենք ոչ թե որևէ մեկի «բարի կամքի», այլ՝ մեր ուժի, մեր պատրաստության և մեր հանրության դիմադրողականության հետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031