65 կողմ, 15 դեմ ձայներով խորհրդարանն ամբողջությամբ ընդունեց Գեղամ Նազարյանի եւ Ռուբեն Ռուբինյանի ներկայացրած նախագիծը, որով հունվարի 27-ը առաջարկվում էր հայտարարել հայրենիքի պաշտպանի հիշատակի օր։ Նախագիծը ուժի մեջ է մտնում քվեարկության պահից։ Հունվարի 27-ը կլինի ոչ աշխատանքային օր։
87 կողմ ձայներով խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց նաեւ ՔՊ-ական Հայկ Սարգսյանի նախագիծը։ Նախագծին կողմ քվեարկեց նաեւ «Հայաստան» դաշինքը։ Հայկ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց. «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև «Հայաստան» դաշինքին՝ կողմ քվեարկելու համար, և տարակուսած եմ՝ ինչու «Պատիվ ունեմ» դաշինքը կողմ չքվեարկեց, կարծում եմ՝ երկրորդ ընթերցմամբ նման հնարավորությունից կօգտվի»:
Հիշեցնենք, որ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությամբ մասնավորապես՝ 27-37 տարեկան քաղաքացիները կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից՝ կամովին վերադառնալ Հայաստանի Հանրապետություն եւ ընտրել նշված հինգ տարբերակներից մեկը.
1.ծառայել 24 ամիս ժամկետով,
Կարդացեք նաև
2.ծառայել 12 ամիս ժամկետով եւ պետական բյուջե վճարել 2.5 մլն դրամ,
3.ծառայել 6 ամիս ժամկետով եւ պետական բյուջե վճարել 5 մլն դրամ,
4.ծառայել 1 ամիս ժամկետով եւ պետական բյուջե վճարել 10 մլն դրամ,
5.զինվորական ծառայության փոխարեն պետական բյուջե վճարել 15 մլն դրամ:
Առաջին ընթերցմամբ՝ 67 կողմ եւ 24 դեմ ձայներով, ընդունվեց նաեւ ՔՊ-ական Թագուհի Ղազարյանի եւ Սիսակ Գաբրիելյանի նախագիծը՝ «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, որի քննարկումն ընթացավ Հայ առաքելական եկեղեցու դեմ ։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Խորհրդարանը դրական քվեարկությունների արժանացրեց երեկ առաջին եւ երկրորդ ընթերցմամբ քննարկված մի շարք այլ նախագծերի։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ



















































