Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել սրբազանը զրկված է հաղորդություն ստանալու իրավունքից․ Թագուհի Թովմասյան

Հունվար 20,2026 11:55

«Խոսքը գնում է խափանման միջոցի մասին, որն ինքնին ենթադրում է իրավունքների որոշակի սահմանափակում։ Եթե խնդիրը օրենսդրական չէ եւ դուք էլ եք ասում, որ նախարարությունից պատասխանել են՝ այլ լուծում չկա, պետք է սպասենք, որ այդ անձը բուժվի եւ խնդիրը լուծում ստանա»,- խորհրդարանում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանին այսպես պատասխանեց ՀՀ արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցը։

Խնդիրը վերաբերում է ազատազրկված Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, որը կալանքը կրում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում՝ առողջական խնդիրների պատճառով։

Թագուհի Թովմասյանը հայտարարեց՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, որը կալանքը կրում է հիվանդանոցային պայմաններում, զրկված է իր սահմանադրական իրավունքից՝ չի կարողանում իրացնել իր կրոնական ազատությունը, չի կարողանում մասնակցել պատարագների, չի կարողանում հաղորդություն ստանալ։ Նա հավելեց՝ երբ մարդը գտնվում է կալանքի տակ՝ կալանավայրում, այդ հարցը կարգավորվում է, բայց կալանավայրից դուրս կամ կալանավայրում՝ հատուկ պայմաններում կալանք կրելու ընթացքում, մարդը զրկվում է իր իրավունքից եւ չի կարողանում իրացնել իր կրոնական ազատությունը․ «Ստացվում է, որ եպիսկոպոսը զրկված է հաղորդություն ստանալու հնարավորությունից։ Իհարկե, բացառիկ բան է, որ կալանավայրում չորս եպիսկոպոս ունենք, բայց․․․»։

Պատգամավորը հավելեց՝ հիվանդանոցին կցված հոգեւոր անձ կա, բայց նա չի կարող պատարագ մատուցել։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031