Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես WhatsApp հաշիվը պաշտպանել «գողացվելուց». խորհուրդ է տալիս ՆԳՆ կիբեռոստիկանությունը 

Հունվար 20,2026 13:51

Վերջին օրերին ՀՀ-ում կրկին նկատվում է WhatsApp հավելվածի հաշիվների զանգվածային «գողություն», որի դեպքում հանցագործներին անհրաժեշտ չէ, որ դուք սեղմեք որևէ հղման կամ նրանց փոխանցեք SMS հաղորդագրության միջոցով ստացած կոդը։

Տեխնիկական «լեզվով» ասված՝ հանցագործները կարողանում են թիրախավորել բջջային ցանցերի SS7 պրոտոկոլը (շատ պարզ՝ բջջային օպերատորների միջև գործող «փոստային ծառայությունը») և որսալ միջազգային բջջային ընկերությունից ուղարկված SMS հաղորդագրությունները:

Ինչպե՞ս պաշտպանվել
Միակ և ամենաարդյունավետ միջոցը Երկփուլանի անվտանգության (երկփուլային նույնականացում, Two-step verification) միացումն է։ Նույնիսկ եթե հանցագործներին հաջողվի մուտք գործել ձեր հաշիվ, նրանք չեն կարողանա օգտագործել այն առանց ձեր սահմանած PIN կոդի։

Ինչպե՞ս միացնել.
1. Բացեք WhatsApp-ը և գնացեք Settings (Կարգավորումներ)
2. Ընտրեք Account (Հաշիվ) բաժինը
3. Սեղմեք Two-step verification (Երկփուլանի ամվտանգություն)
4. Սեղմեք Turn on և սահմանեք 6 նիշանոց PIN կոդ (անպայման հիշեք այն)
5. Ավելացրեք ձեր էլեկտրոնային հասցեն՝ կոդը մոռանալու դեպքում վերականգնելու համար։

Եթե հանկարծ WhatsApp-ից SMS-ի միջոցով ստանում եք որևէ կոդ, և ձեր հավելվածը հանկարծակի դուրս է գալիս հաշվից, անմիջապես փորձեք վերականգնել այն (կրկին Ձեր հեռախոսահամարի միջոցով փորձեք գրանցվել) և տեղեկացրեք ձեր մտերիմներին, որ ձեր անունից կարող են կեղծ հաղորդագրություններ ուղարկվել։

Հ.Գ. SS7 պրոտոկոլը հայկական չէ, և այստեղ խնդիրը մեր բջջային օպերատորների մեջ չէ:

ՆԳՆ կիբեռոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031