«Ազգային ճակատ». Վաղարշապատի տարբեր հատվածներում շենքերի պատերին փակցվել են «Հայրենիք» կուսակցության պատասխանատու, քաղբանտարկյալ Արամ Քոչարյանի նկարները։
Հիշեցնենք, որ Արամ Քոչարյանը ձերբակալվել էր դեկտեմբերի 29-ի գիշերը, իսկ դեկտեմբերի 30-ին մեկ ամսով կալանավորվեց։
Դրանից ժամեր անց էլ նույն գործի շրջանակում երկու ամսով կալանավորվել էր «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը։


















































