Լրահոս
Օրվա լրահոսը

Փետրվարի 12-ին «Մեր ձեւովը» կհրապարակի վարչապետի իր թեկնածուի անունը

Հունվար 20,2026 15:08

«Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն այսօր հայտարարեց, որ փետրվարի 12-ին կհայտարարեն վարչապետի իրենց թեկնածուի անունը: Նրա խոսքով՝ վաղուց էր որոշված թեկնածուի անունը, բայց նպատակահարմար են գտել փետրվարի 12-ին՝ իրենց կուսակցության համագումարի ժամանակ հրապարակել:

«Մենք պետք է մեր ամբողջ մտայնությունները, մեր աշխատանքային ամբողջ պոտենցիալը դնենք հաղթանակի համար, որովհետեւ այն կարգի փոփոխություններ են լինելու մեր երկրում, որից հետո մեր երկիրը, ժողովրդին նույնը չենք գտնելու: Իրենք փոխում են մեր հասարակության բնույթը: Մեզ դրել ենք այս գործընթացի մեջ ու անելու ենք ամեն ինչ, որ մեր հետագա հինգ տարին ազատենք մեր երկիրը այն ազգային վտանգներից, որը ներկայացնում է այս մարդկանց վարած քաղաքականությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:

Նա նաեւ ասաց, որ քննարկումներ են ընթանում նախընտրական կոալիցիաներ կազմելու շուրջ, բայց այս պահին նպատակահարմար չի համարում նշել, թե որ կուսակցությունների հետ. «Ընդդիմությունը պետք է ունենա պետականամետ մոտեցում, եթե տեսնում է, որ իր անցնելու շեմը փոքր է, չպետք է մտնի գործընթացի մեջ, թույլ չտա, որ իր ձայները կորեն: Ամբողջ ընդդիմադիր դաշտի պայմանավորվածությունների ձեւաչափը պետք է սա դառնա: Հակառակ դեպքում ակամայից այդ ուժերը կաջակցեն այսօրվա իշխանությունների վերարտադրությանը: Որովհետեւ, ամենայն հավանականությամբ, իշխանության փոփոխությունը փոքր տոկոսների տարբերությամբ է տեղի ունենալու: Ընդդիմության կորցրած 3-4 տոկոսը առանցքային նշանակություն է ունենալու այս մեծ փոփոխության համար»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031