Հրապարակվեց փաստաթուղթ այն մասին, որ չի լինելու ոչ մի արտատարածքային միջանցք․ խորհրդարանական հայտարարությունների ժամին ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ խոսելով ՀՀ ԱԳ նախարարի եւ ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումից հետո հրապարակված փաստաթղթի մասին։
Նա հայտարարեց՝ մենք ապրում ենք մի պայմաններում, երբ Հայաստանի ապաշրջափակումն արդեն իսկ մասնակի տեղի է ունեցել։ Նկատի ունի Ադրբեջանից Հայաստան ներկրվող բենզինն ու հացահատիկը։ Վստահեցրեց՝ ամբողջական ապաշրջափակումն էլ է լինելու․ Հայաստանը Իրանի հետ երկաթգծային կապ է ունենալու, ՌԴ-ի հետ արդեն իսկ ունի։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
ԹՐԻՓՓ ծրագրի իրագործման համատեքստում՝ Հայաստանի ապաշրջափակման առնչությամբ կասկած էր հայտնել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը․ «Իշխանությունները խոսում են խաղաղության մասին, սակայն չեն կարողանում բերել մի որեւէ օրինակ, երբ երկու երկրների միջեւ հաստատվում է խաղաղություն, բայց զավթիչն իր զավթիչ զորքերը մյուս երկրից չի հանում»։
Ընդդիմադիր պատգամավորն ուշադրություն է հրավիրում այն իրողությանը, որ ՀՀ իշխանությունները չեն կարողանում նշել նաեւ մի դեպք, երբ խաղաղության դեպքում երկրներից մեկը շարունակում է շրջափակման մեջ պահել մյուս երկիրը․ «Երբ ԹՐԻՓՓ-ի տեքստն ես նայում, փորձում ես հասկանալ՝ այստեղ շրջափակումը որտե՞ղ եք տեսնում։ Հայաստանը Ադրբեջանին տալիս է անցում, ճանապարհ, երկաթուղի, գազամուղ, նավթամուղ, էլեկտրական հոսանքի գծեր, կապի մալուխ, իսկ Հայաստանն ի՞նչ է ստանում։ Սրանով ինչպե՞ս է ճեղքվում Հայաստանի շրջափակումը։ Թղթերում որեւէ ակնարկ չկա, որ Ադրբեջանը Հայաստանին տրամադրում է անխոչընդոտ անցում։ Ինչ որ անորոշ փոխադարձ առավելությունների մասին է խոսքը»։
Հայաստանի շրջափակումը ճեղքելու համար, ըստ Արթուր Խաչատրյանի, նույն մանրամասներով, նույն խոստումներով Ադրբեջանը պետք է խոստանար Հայաստանին առնվազն Նախիջեւանի միջով տրամադրել անխոչընդոտ անցում, գազամուղ, նավթամուղ․ «Չկա նման բան։ Ավելին՝ կան ռիսկեր։ Կասկածն այն է, որ սա կլինի այն քայլը, որ հետո Ադրբեջանն ու Հայաստանն ունենան մեկ ընդհանուր էներգետիկ համակարգ ու նոր կախվածություն»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































