Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես կխնդրեմ՝ այս զուգադիպության մեջ որեւէ այլ բան չփնտրել։ Զուտ՝ պասերով-պասերով, երեխեք»․ Լիլիթ Մինասյանը՝ ընդդիմությանը

Հունվար 20,2026 19:40

«Ընդդիմությունը «պռավալի» է ենթարկել իր բոլոր նարատիվները։ Ի՞նչ է մնացել՝ քաղբանտարկյալների թեզը»,– խորհրդարանական հայտարարությունների ժամին ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը՝ նկատի ունենալով այն, որ ընդդիմադիրները հայտարարում էին, թե ԹՐԻՓՓ-ը «Զանգեզուրի միջանցքն» է, թե «հիմա Հայաստանը կործանվելու է», «թուրքերը գալու են՝ մտնեն մեր տներ», իսկ հիմա Արթուր Խաչատրյանն ասում է՝ «առայժմ այն միջանցք չի անվանի»։

Իր գնահատմամբ՝ ընդդիմադիրները «քաղբանտարկյալ» են անվանում «օրենքի առաջ» կանգնած իրենց ընկերներին, ովքեր պետք է պաշտպանեն առաջիկա վեց ամիսներին իրենց ելույթների իրավունքը, որպեսզի հանրությանը ասեն՝ «գործ ենք անում»։

«ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան։ ՀՀ-ում կան կաշառակերներ, ահաբեկչություն պլանավորողներ, որոնք կանգնած են դատարանի առաջ»,– ասում է ՔՊ-ական պատգամավորը՝ հավելելով․ «Պաշտպանում են կաշառքի գործով անցնող Վարդան Ղուկասյանին, որին այսօր պաշտպանել է ԽՍՀՄ Կոմկուսի նախագահը եւ Սերգեյ Լավրովը եւ նույն բառամթերքով։ Ես կխնդրեմ՝ այս զուգադիպության մեջ որեւէ այլ բան չփնտրել։ Զուտ՝ պասերով-պասերով, երեխեք»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ՝

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031