Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատուրյանը Լեհաստանի նախագահի հետ հանդիպմանն ընդգծել է արդյունավետ համագործակցության զարգացման համար անհրաժեշտ քայլերի ներդրման կարևորությունը

Հունվար 20,2026 21:25

Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի Հանրապետության նախագահ Կարոլ Նավրոցկիի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների սերտ համագործակցության օրակարգային հարցեր՝ քաղաքական, ֆինանսատնտեսական, գործարար և կրթական ոլորտներում:

Երկուստեք ընդգծվել է արդյունավետ համագործակցության զարգացման համար անհրաժեշտ քայլերի ներդրման կարևորությունը, մասնավորապես փոխգործակցության նոր ծրագրերի մշակման և ներդրումային նախաձեռնությունների խթանման ուղղությամբ:

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին և ընդհանուր իրադրությանը։

Ընդգծվել է խաղաղության և կայունության կարևորագույն դերակատարությունը ամբողջ տարածաշրջանի զարգացման համար: Այս համատեքստում կարևոր է գնահատվել «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կյանքի կոչումը, ինչպես նաև օգոստոսի 8-ի համաձայնագրի դերը՝ որպես արդյունավետ գործիք հաղորդակցության ուղիների գործարկման և տնտեսական ու ենթակառուցվածքային զարգացման ապահովման համար:

Նշվել է, որ «TRIPP» նախագիծը հանդիսանում է տարածաշրջանը միավորող հարթակ և խթանում է առևտրային, տրանսպորտային կապերի արդյունավետ կազմակերպումը, ինչը մեծապես նպաստում է տարածաշրջանային զարգացմանը և համագործակցության խորացմանը:

Հանդիպման ավարտին Լեհաստանի նախագահը հրավիրել է Հայաստանի Հանրապետության նախագահին այցելել Լեհաստան հարմար պահի, ինչը ընդգծում է երկու երկրների հարաբերությունների ամրապնդման և փոխադարձ վստահության նոր մակարդակ անցնելու պատրաստակամությունը:

 

ՀՀ նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031