Լրահոս
Օրվա լրահոսը

Լուկաշենկոն ստորագրել է փաստաթուղթ՝ Թրամփի առաջարկած «Խաղաղության խորհրդին» միանալու վերաբերյալ

Հունվար 20,2026 21:45

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է փաստաթուղթ՝ Թրամփի առաջարկած «Խաղաղության խորհրդին» միանալու վերաբերյալ, հաղորդում է BelTA-ն։

«Ես հիացած եմ այն փաստով, որ այս «Խաղաղության խորհուրդը», նրա գործողություններն ու հնարավորությունները կարող են ընդլայնվել աշխարհի այլ մասերում։ Նախևառաջ, գուցե մենք կարողանանք օգնել Ուկրաինային, մոտեցնել խաղաղությունը և ազդել ուկրաինական ղեկավարության վրա։ Ահա թե ինչն է ինձ ամենաշատը գրավում, այլ ոչ թե Գազային էականորեն օգնելու գաղափարը։ Ես գիտեմ իմ և Բելառուսի հնարավորությունները», ասել է Լուկաշենկոն։

Նա հերքել է լուրերը, թե Խաղաղության խորհրդին միանալու համար պետք է 1 միլիարդ դոլար նվիրաբերել. «Դա հիվանդ մարդկանց հերթական հորինվածքն է։ Պարզապես պետք է կարդալ փաստաթուղթը: Ոչ մի գումար պետք չէ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031