Լրահոս
Օրվա լրահոսը

2026-ի ՔԿԱԳ գործակալության առաջնահերթությունների շարքում է՝ ԵՄ-ՀՀ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրով նախարարությանը վերապահված աշխատանքների իրականացումը

Հունվար 20,2026 22:15

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին է ներկայացվել Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության 2025 թվականի կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը:

Ըստ այդմ՝

❗ ՔԿԱԳ գրեթե բոլոր ծառայություններից կարելի է օգտվել առցանց եղանակով՝ ամուսնության, ամուսնալուծության, անվան փոխման, հայրության ճանաչման, մահվան գրանցման։

❗ՔԿԱԳ համակարգի բարեփոխումների արդյունքում՝ ՔԿԱԳ աշխատակիցներն այսուհետ համարվելու են Գործակալության աշխատակիցներ, նախկինում՝ համայնքային ծառայողների փոխարեն: Ակնկալվում է, որ այս փոփոխություների շնորհիվ հնարավոր կլինի ամբողջական վերահսկողություն իրականացնել ՔԿԱԳ գործառույթներ իրականացնող աշխատակիցների կատարած աշխատանքների նկատմամբ: Փոփոխությունների արդյունքում նաև նախատեսվում է ֆինանսական հավելյալ միջոցների մուտք պետական բյուջե:

❗2025 թ.-ի ընթացքում էլեկտրոնային եղանակով ստացված դիմումների հիման վրա կատարվել են ՔԿԱԳ գրանցումներ՝ ամուսնության 101 առցանց գրանցում, ծննդյան 41 առցանց գրանցում և այլն:
ՔԿԱԳ արխիվի թվայնացման արդյունքում թվայնացվել է 330.000 ակտ, որից կամավորների կողմից կատարված թվայնացված ակտերը կազմում են 33.000, պատվիրակման միջոցով թվայնացված ակտերի քանակը՝ 250.000, իսկ աշխատակիցների կողմից թվայնացված ակտերի քանակը՝ 48.000:

❗Իրականացվել է «Դարձի՛ր կամավոր» ծրագիրը, որի առաջին փուլի ընթացքում թվայնացվել է քաղաքացիական կացության 8000 ակտային գրանցում, իսկ երկրորդ փուլում՝ 25.000:

❗2025 թ․-ի ընթացքում Ապոստիլով վավերացվել է 35.971 պաշտոնական փաստաթուղթ, որից 4340-ը՝ էլեկտրոնային հարթակի միջոցով:

2026 թ.-ի ՔԿԱԳ գործակալության առաջնահերթությունների շարքում է՝

✅ ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման գործողությունների ծրագրով նախարարությանը վերապահված աշխատանքների իրականացումը, մասնավորապես՝ անձնական տվյալների պաշտպանության պահպանման և մշակման համատեքստում:

✅Արհեստական բանականության ներդրմամբ ՔԿԱԳ արխիվների թվայնացումը:

✅Էլեկտրոնային փաստաթղթերի ապոստիլով վավերացման հնարավորությունը:
Հաշվետվության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև գործակալության աշխատակիցների կարիքներին ու դրանց լուծման ուղղություններին:

 

ՀՀ արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031