«Ուխտերթը» սահմանադրական կարգի խախտում է
Պետության եւ եկեղեցու փոխհարաբերությունները համարվում են պետության եւ իրավունքի տեսության պարտադիր տարրը, քանզի եկեղեցին համարվում է քաղաքական հասարակության կարեւոր մասը, եւ քաղաքական համակարգի սուբյեկտ։ Ժամանակակից պետություններում պետաեկեղեցական փոխհարաբերություններն իրենց բնույթով հետեւյալ տեսակի են.
- Աշխարհիկ- Այդ պետությունում կրոնական կազմակերպությունը պետությունից անջատ է, չի կարող լուծել քաղաքական եւ իրավական խնդիրներ, եւ կողմերը զերծ են մնում միմյանց գործերին խառնվել (ՌԴ, Ուկրաինա)։
- Աստվածապետություն- Այդ պետությունում քաղաքական իշխանությունը գտնվում է կրոնական կամ հոգեւոր առաջնորդի ձեռքում, եւ քաղաքական որոշումները կառուցվում են կրոնի կանոններով եւ նորմերի միջոցով /Իրան, Սաուդյան Արաբիա/։
- Կղերական- Այդ պետությունն իրենից ներկայացնում է աշխարհիկ եւ աստվածապետության միջանկյալ մոդելը։ Պետակրոնական հարաբերությունները բնորոշվում են նրանով, որ պետությունը չնայած միացված չէ եկեղեցուն, սակայն եկեղեցին ունի իրավական փաստերի եւ իրավունքներ, եւ իրականացնում են ծննդի, մահվան եւ այլ փաստերի գրանցման լիազորություններ /Մեծ Բրիտանիա, Դանիա/։
- Աթեիստական պետություններ, որտեղ պետությունը երեղեցուն որպես սոցիալական ինստիտուտ չի ճանաչում, եւ կրոնական կազմակերպությունների գործունեությունն արգելվում է։
- ՀՀ-ն իր բնույթով աշխարհիկ կամ աշխարհակիրթ պետություն է, իսկ կրոնը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին է, որը իր գոյության ընթացքում կարեւոր ազդեցություն է ունեցել պետության ձեւի եւ ֆունկցիայի ձեւավորման գործում։
Պետաեկեղեցական հարաբերությունները կարգավորող իրավական նորմերը
Հայաստանի Հանրապետությունում պետության եւ եկեղեցու փոխհարաբերությունները կարգավորվում են ՀՀ սահմանադրության 17-րդ հոդվածով /Պետությունը եւ կոնական կազմակերպությունները/, որտեղ հստակ ամրագրված է. «ՀՀ-ն երաշխավորում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը։ Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից»: Իսկ Սահմանադրության 18-ի (Հայաստանյաց Սուրբ եկեղեցին) 2-րդ մասում շեշտադրված է, որ ՀՀ-ի եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով։
Կարդացեք նաև
Պարզաբանեմ, որ կրոնական կազմակերպությունն է համարվում ՀՀ քաղաքացիների եւ ՀՀ-ի տարածքում մշտապես բնակվող այլ անձանց կամավոր միավորումը, որը նպատակ է հետապնդում համատեղ տարածել կրոնը եւ դավանանքը, եւ օրենքով սահմանված կարգով գրանցված է, որպես իրավաբանական անձ։
ՀՀ-ում իր գոյության ընթացքում պետաեկեղեցական փոխհարաբերությունները միշտ եղել են բարիդրացիական, եւ կողմերը առաջնորդվել են Սահմանադրության սկզբունքներով։ Ներկայումս Ն. Փաշինյանի իշխանության օրոք այդ փոխհարաբերություններն աննախադեպ վատթարացել են, ըստ որում՝ սանձազերծվել է հակաեկեղեցական արշավ, խուզարկվում են եկեղեցիներ, ձերբակալվում եւ կալանավորվում են հոգեւորականներ, եւ առերեւույթ կատարվում է անձի խղճի կամ դավանանքի ազատ իրականացման իրավունքի խոչընդոտումներ։
Եկեղեցու գործունեության եւ անձի դավանանքի խոչընդոտումների հարաբերությունները պաշտպանվում են օրենքի ուժով կամ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածով, հետեւաբար փորձենք դիտարկել հիշյալ նորմի քրեաիրավական էությունը։
Քննարկվող հանցագործության օբյեկտը համարվում է կրոնական կազմակերպությունների գործունեության, անձի խղճի կամ դավանանքի ազատ իրականացման իրավունքի, կրոնական ծեսերի կատարմանը անօրիական խոչընդոտելու առնչությամբ առաջացած հասարակական հարաբերությունները։
Հանցագործության օբյեկտիվ կողմը հանդիսանում է կրոնական կազմակեպությունների գործունեության, խղճի կամ դավանանքի ազատ իրականացման իրավունքի եւ կրոնական ծեսերի կատարման անօրինական խոչընդոտումները։
Քրեական նորմում խոչընդոտումների ձեւը եւ եղանակը մանրամասնված կամ հստակեցված չէ, սակայն դրանք կարող են համարվել.
-Կրոնական կազմակերպության գրանցումն անհիմն մերժելը։
-Կրոնական կազմակերպության գործունեությանն ալգելք հանդիսանալը։
-Կրոնական կազմակերպությունը լուծարելը կամ եկեղեցին փակելը։
-Կրոնական կազմակերպության ունեցածքը բռնագրավելը եւ գույքային վնաս հասցնելը։
-Կրոնական կազմակերպության զանգվածային միջոցառումը ձախողելը, հոգեւորականների նկատմամբ ոտնձգություն կատարելըւ, սպառնալը, վիրավորանք հասցնելը։
-Հավատացյալների նկատմամբ ճնշում գործադրելը, դիտավորյալ այլ պայմաններ ստեղծելը, որոնք խոչընդոտում են կրոնական կազմակերպության գործունեությանը եւ կրոնական ծեսերի իրականացմանը եւ այլն։
Հանցագործությունը համարվում է ավարտված՝ գործողության կատարման պահից։
Իսկ այն դեպքերում, երբ սույն հանցագործության կատարման ժամանակ վնաս է պատճառվել քրեական օրենքով պահպանվող այլ շահերի (ծառայողական, սեփականության, անձի, հասարակական կարգի եւ այլն), ապա արարքը որակվում է որպես հանցագործության համակցություն։
Հանցագործությունը որակյալ է դառում, երբ արարքը կատարվում է իշխանության կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը օգտագործելու դեպքում։
Հանցագործության սուբյեկտիվ կողմը բնութագրվում է մեղքի ուղղակի դիտավորության ձեւով։ Հանցագործության սուբյեկտը ընդհանուր է ֆիզիկապես, մեղսունակ անձը, որի տասնվեց տարին լրացել է։
Քննարկվող հանցագործության կազմ չեն առաջացնում, եթե կրոնական կազմակերպությունը պաշտոնապես գրանցված չէ։ Եթե նրա գործունեությունը ոտնձգում է քաղաքացիների օրինական շահերին եւ իրավունքներին։
Կրոնական կազմակերպությունների գործունեությունը կարող է սահմանափակվել օրենքով, եթե անհրաժեշտ է, նպատակ է հետապնդում պաշտպանել սահմանադրական կարգը, բարոյականությունը, առողջությունը, ինչպես նաեւ պետության անվտանգությունը։
Իմ պատկերացմամբ բարձրաստիճան հոգեւորականներ Բագրատ Սրբազանի, Միքայել Սրբազանի եւ մյուսների նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելը, կալանավորումը, ինչպես նաեւ ազատազրկելը իրավական հիքեր չունեն, եւ շինծու են։ Ըստ որում, տեղի ունեցածը հոգեւորականների նկատմամբ ոտնձգություններ են, եւ նպատակ են հետապնդում հեղինակազրկել Հայոց Սուրբ եկեղեցին, իսկ խորը իմաստով, եկեղեցուն ճանաչեն որպես հակապետական կազմավորում։
Հիշյալ գործողությունները համարվում են քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածի հատկանիշ։
Հովհաննավանքում եւ այլ եկեղեցիներում պատարագները եւ ծեսերը, որոնք կատարվել են եկեղեցու կանոնակարգի խախտումներով, այդ թվում՝ «ընտրովի» կարգալույծ հոգեւորականների կողմից, ուժային համակարգի եւ վարչախմբի ճնշման ներքո, դրանք ինքնին համարվում են կրոնական ծեսերի, պատարագների, բնականոն իրականացնելու խոչընդոտներ, եւ քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածի օբյեկտիվ կողմը բորոշող գործողություններ են (հունարենից թարգմանված՝ «եկեղեցին Աստծո տունն է, որտեղ քրիստոնյան կամ հավատացյալը հաղորդակցվում է Տիրոջ եւ Հիսուս Քրիստոսի հետ», այլ ոչ թե Ն.Փաշինյանի քմահաճույքների վայրը)։
Վարչապետը հրապարակավ Վեհափառ Հայրապետին անվանել է «օտարերկրյա պետության գործակալ», «պետության անվտանգության համար սպառնալիք», գրառել է. «գնա, քեռակնկանդ դոմփի» եւ այլն։ Տեղի ունեցածը հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատիվն ու արժանապատվությունն արատավորելու կամ վիրավորանք հասցնելու գործողություններ են եւ համարվում է քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածի օբյեկտիվ կողմի հատկանիշ։
ՀՀ դատախազության կողմից ՌԴ հայտնի գործարար Ս.Կարապետյանի նկատմամբ՝ իշխանությունը բռնի զավթելու, հրապարակային կոչեր ենթադրյալ հանցագործությունը կատարելու համար հանրային քրեական հետապնդում հարուցելու շարժառիթը հարցազրույցի ընթացքում Հայոց Եկեղեցուն աջակցելու կամ պաշտպանելու հանգամանքն է։ Վարչապետը դրան արձագանքել է. «Բա միջամտիր, արա, ինչ ես պախկվել չուլանում»։
Սա հրահանգ է, որին հաջորդել է քրեական տեռորը։ Նրան ձերբակալել են՝ որպես կասկածյալ, խափանման արգելք ընտրել կալանավորումը, եւ ներկայացրել են մի քանի մեղադրանքներ, որոնք քրեական իրավունքի տեսության առումով իրավական անգրագիտություն են։
Ըստ էության, կիրառված տեռորը եւ նրան մեկուսացնելը համարվում է հավատացյալներին եւ եկեղեցուն աջակցողների նկատմամբ ճնշում գործադրելը։ Ինչը ՀՀ քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածի օբյեկտիվ կողմը բնորոշող գործողություն է։
Իշխանությունների կողմից հավաքագրված խռովյալ կամ տիրադավերի կողմից դեկտեմբերի 18-ին Վեհարանի գրոհը, ինչպես նաեւ հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան օրը վարչապետի նախաձեռնած՝ Վեհափառին գահընկեց անելու կամ հանգստի ուղարկելու, եկեղեցու բարենորոգելու, ուխտերթի ակցիան ինքնին հայոց սուրբ եկեցեցու զանգվածային միջոցառումները ձախողելու, ինչպես նաեւ եկեղեցին պառակտելու նպատակով դիտավորյալ հարմարեցված պայմանների ստեղծելն է, ինչը ՀՀ քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածի հանցագործության կազմը բնորոշող գործողություններ են։ Նկատենք, որ եկեղեցու դեմ առերեւույթ ոտնձգությունները շարունակվում են ավելի քան յոթ ամիս, մինչդեռ, պատկան մարմինները ցուցաբերելով անգործություն, դեռեւս դրանց վերաբերյալ քրեական վարույթ չեն նախաձեռնել։
Այս հանգամանքը պատճառական կապ ունի վարչապետի արտաբերած «Եկեղեցին գործում է պետության դեմ» հրապարակավ արված հայտարարության հետ։
Տվյալ արձանագրումը նշանակում է, որ հայոց եկեղեցին տոտալիտար աղանդ է, կամ՝ ֆաշիստական կազմավորում։
Ինչպես նշել ենք, նման կրոնական կազմակերպության գործունեության դեմ պետական հարկադրանքի միջոցների կիրառումը եւ առաջացրած հետեւանքները հանցագործության կազմ չեն առաջացնում։ Ստեղծված իրավիճակում, երբ ուժային համակարգը առաջնորդվում է խրթին հայտարարությունների եւ գրառումների հենքով, ապա խախտվում է ՀՀ սահմանադրության վեցերորդ հոդվածի (Օրինականության սկզբունքը) պահանջները։
Նորմում ամրագրված է, որ «Պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են սահմանադրության եւ այլ օրենքներով»։
Իսկ երբ վարչապետը Ամենայն Հայոց Կաթողիկոսին գահընկեց անելու, հանգստի ուղարկելու եւ եկեղեցու գործունեությունը բարենորոգելու նպատակով նեգրավելով տիրադավ հոգեւորականներին եւ վարչախմբի այրերին, նախաձեռնում կամ կազմակերպում է փողոցային երթեր կամ ուխտերթ, դրանք ինքնին ոտնձգում են սահմանադրական կարգին եւ հասարակության անվտանգությանը։ Սահմանադրության 18-րդ հոդվածում ամրագրված է, որ «Պետության եւ եկեղեցու հարաբերությունները կարգավորվում են օրենքով»։ Ենթադրվում է, որ մինչ խորհրդարանական ընտրությունները ԱԺ օրենքով կսահմանափակվեն կամ «կբարենորոգվեն» եկեղեցու գործողությունները եւ Փաշինյանի ծրագրած «Չորրորդ հանրապետության» օրոք, մեր պետությունը կլինի աստվածամերժ կամ աթեիստական մոդել։
Նիկոլիզմը լուծարեց հինավուրց հայկական Արցախը, կլուծարի կամ կպառակտի նաեւ հայոց ավադական կրոնը։
Արամ ՄԽԻԹԱՐՅԱՆ
իրավաբան, Մոսկվա
«Առավոտ» օրաթերթ
20.01.2026


















































