Օրերս նախկին ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ դարձավ: Նա կարծում է, որ որեւէ ոլորտ բարենորոգելու համար պետք է գործել «շատ կշռադատված, հանգիստ», այդ թվում` եկեղեցին: Ասում է. «Պետք է աշխատել հոգեւորականների հետ, կոնսենսուսի գալ, հասկանալ՝ ոնց կարելի է խնդիրը լուծել»։
– Ես ճի՞շտ հասկացա, որ իշխանությունների որդեգրած տարբերակն այնքան էլ ընդունելի չէ Ձեզ համար, Դուք եւս կարծում եք, որ սա կոշտ միջամտություն է Եկեղեցու գործերին։
– Ես համարում եմ, որ Եկեղեցու, հոգեւորականների բարենորոգման կարիք կա։ Ի վերջո, եթե մենք ցանկանում ենք, որ Հայ առաքելական եկեղեցին ծառայի իր նպատակներին, իսկ դա շատ կարեւոր է մեր պետության եւ ազգային անվտանգության իմաստով, հոգեւոր սնունդը հավասար է նյութական սննդին, եւ ամենակարեւորը` Եկեղեցու անելիքն է՝ հավատավոր հոտին բերել համախմբման եւ պայմաններ ստեղծել՝ հանրային զարգացման։
– Այսինքն, իշխանությունը հասարակությանը սեւերի ու սպիտակների է բաժանում, բայց Եկեղեցի՞ն է մեղավոր, որ համախմբվածություն չկա։
Կարդացեք նաև
– Եկեղեցին, բարձրաստիճան հոգեւորականները բավականին լուրջ սխալներ գործեցին այն ժամանակ, երբ մասնակցություն ունեցան քաղաքական գործընթացներին, եւ ճիշտ կլինի, որ ինչպես դրվածքը կար, որ Եկեղեցին պետք է անջատ լինի պետությունից, պահվի այդ հարաբերությունը։
– Նկատի ունեք Բագրատ սրբազանի առաջնորդած Սրբազան շարժումը, բայց նա սառեցրել էր թեմական առաջնորդությունը։
– Համաձայն եմ, բայց նույն՝ Ձեր նշած անձը պահանջում էր իշխանությունների, վարչապետի հրաժարականը, կարծում եմ՝ իրենք պետք է զբաղվեն հոգեւոր հարաբերություններով։ Չեմ կարծում, որ ընտրված իշխանությունների առջեւ հրաժարականի պահանջ պիտի դնել։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































