Լրահոս
Օրվա լրահոսը

327 ծառ ոչնչացրած շինարարական ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված վնասը

Հունվար 21,2026 12:20

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ շինարարական աշխատանքներ իրականացնող ընկերությունը 2024 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Գյուլագարակի անտառպետության տարբեր պահաբաժիններում, շինարարական տեխնիկայի կիրառմամբ, կոտրելու և արմատախիլ անելու եղանակով ոչնչացրել է պետական սեփականություն հանդիսացող տարբեր տրամագծերի 208 ծառ։

Նախաքննության ընթացքում կատարված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է նաև, որ Լոռու մարզի Գյուլագարակ բնակավայրի վարչական տարածքում նույն եղանակով ոչնչացվել է համայնքային սեփականություն հանդիսացող տարբեր տրամագծերի 119 ծառ։

Վերոնշյալ գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է խոշոր չափերի՝ 4 մլն 479 հզր ՀՀ դրամի գույքային վնաս:

Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 387-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (ծառերը, թփերը կամ բուսածածկն ապօրինի հատելը կամ ապօրինի ձեռք բերված կոճղերը, ծառերը կամ թփերը տեղափոխելը):

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պետությանն ու Գյուլագարակ համայնքին պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031