Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանին և համաշխարհային զարգացումներին վերաբերող հարցեր:
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության հայտարարության համաձայն՝ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Սիրիայի զարգացումներին, ինչպես նաև շեշտել, որ Սիրիայի միասնությունը, միասնականությունը և տարածքային ամբողջականությունը կարևոր է Անկարայի համար:
Բացի այդ, կողմերն անդրադարձել են «Իսլամական պետություն» (DEAŞ) ահաբեկչական կազմակերպության դեմ տարվող պայքարին: Մտքեր են փոխանակվել Սիրիայի բանտերում պահվող «DEAŞ»-ի անդամների վերաբերյալ, ինչի համատեքստում էլ Էրդողանը հավելել է, որ ահաբեկչական բոլոր տարրերից մաքրված Սիրիան ներդրում կունենա տարածաշրջանի կայունության հարցում:
Սիրիայից զատ կողմերը մտքեր են փոխանակել նաև Պաղեստինի Գազայի հատվածում խաղաղության հաստատմանը միտված քայլերի վերաբերյալ: Էրդողանը նշել է, որ շարունակվում են «ջանքեր» գործադրվել Գազայում խաղաղության հաստատման ուղղությամբ և այդ հարցում Թուրքիան ու ԱՄՆ-ն կոորդինացված առաջ են շարժվելու: Թուրքիայի նախագահը նաև շնորհակալություն է հայտնել Թրամփին Գազայի խաղաղության խորհրդին իրեն հրավիրելու համար:


















































