Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Խաչատրյանը և Ռիշար Ֆերանը քննարկել են ՀՀ ՍԴ-ի և Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի միջև համագործակցության ընդլայնման վերաբերյալ հարցեր

Հունվար 21,2026 16:17

Հունվարի 20-ին դեսպան Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի նախագահ Ռիշար Ֆերանին։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև ամուր բարեկամության վրա հիմնված՝ Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական բնույթով դինամիկ զարգացող գործընկերությանը։

Ընդգծվել է ժողովրդավարության, սահմանադրական կարգի և իրավունքի գերակայության նկատմամբ Հայաստանի և Ֆրանսիայի համատեղ հանձնառությունը, որն ամուր հիմք է ստեղծում այս ուղություններով երկկողմ գործակցության հետագա խորացման համար։ Քննարկվել են Հայաստանի Սահմանադրական դատարանի և Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի միջև համագործակցության ընդլայնման վերաբերյալ հարցեր։

Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում ընթացող զարգացումներին, այդ թվում՝ Վաշինգտոնյան համաձայնություններին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ինստիտուցիոնալացմանը։

Դեսպան Խաչատրյանը գրառում է կատարել Սահմանդրական խորհրդի պատվավոր հյուրերի մատյանում՝ «Ոսկե գրքում»։

Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031