Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Ղազինյան. 90 000 դրամ իջեցնելով՝ ամբողջ միացման արժեքի 35%-ը մնում է մեր ժողովրդի վրա

Հունվար 21,2026 16:32

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության նախկին գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց. «Իշխանությունը հերթական անգամ փորձում է մանիպուլացնել մեր ժողովրդին: Խոսքը վերաբերում է նոր միացման բաժանորդների վճարներին: Փաստացի իշխանության կողմից կառավարվող, բայց թղթի վրա անկախ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2023 թվականի ապրիլի 1-ից բազմապատիկ անգամ թանկացրեց նոր միացման, նոր բաժանորդների համար վճարվող արժեքը: Հիմա 90 000 դրամ իջեցնելով՝ փորձում են որպես լավություն վաճառել մեր բնակչությանը, մեր ժողովրդին: Բայց 90,000 դրամ իջեցնելով՝ ամբողջ միացման արժեքի 35%-ը մնում է մեր ժողովրդի վրա, այսինքն՝ պետք է վճարենք մենք բոլորս, քանի որ այն բեռ է լինելու մեր բոլորի կողմից վճարվող հոսանքի սակագնի վրա:

Բացի դրանից, քաղաքապետարանի որոշմամբ յուրաքանչյուր գծամետր մալուխ անցկացնելու դեպքում ծառայություններ մատուցող ընկերությունները պետք է վճարեն քաղաքապետարանին 10,000 դրամ: Այսինքն՝ քաղաքապետարանը իր տուրքերը չի հանում, որը ընդհանուր միացման արժեքի մեջ կազմում է մոտավորապես 20%-ը, բայց այստեղ 35% թողնում է ժողովրդի վրա:

Ի ուրախություն ինձ, ժողովուրդը արդեն շատ լավ հասկանում է, թե ինչ է կատարվում, բայց ամեն դեպքում իրազեկ լինելը լավ բան է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031