Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեն խրախուսում է անդամ պետություններին ամրապնդել աշխատողների պաշտպանության մեխանիզմները և խթանել հավասարությունն ու կոլեկտիվ իրավունքները

Հունվար 21,2026 17:37

Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեն (ՍԻԵԿ) հրապարակել է 2025 թվականի իր եզրակացությունները։ Պետությունների կողմից Եվրոպական սոցիալական խարտիայով պաշտպանվող հիմնական աշխատանքային իրավունքների իրականացման վերաբերյալ այս իրավական գնահատականները բացահայտում են աշխատանքային իրավունքների երաշխավորման էական թերություններ բազմաթիվ եվրոպական երկրներում։

Եզրակացությունները վերլուծում են Սոցիալական խարտիայի կիրառումը այն անդամ պետությունների նկատմամբ, որոնք չեն ընդունել կոլեկտիվ բողոքների ընթացակարգը, որը հնարավորություն է տալիս սոցիալական գործընկերներին, միջազգային հասարակական կազմակերպություններին և այլոց Կոմիտեին ներկայացնել իրավունքների խախտումների վերաբերյալ բողոքներ։ Դրանք կենտրոնանում են արդար աշխատանքային պայմանների, անվտանգ և առողջ աշխատանքային միջավայրի, արդար վարձատրության, կազմակերպվելու և կոլեկտիվ բանակցություններ վարելու իրավունքի, ինչպես նաև կանանց և տղամարդկանց հավասար հնարավորություններին վերաբերող հատուկ դրույթների վրա։

ՍԻԵԿ-ը խրախուսում է անդամ պետություններին անհապաղ քայլեր ձեռնարկել առաջարկությունների իրականացման ուղղությամբ, ամրապնդել բոլոր աշխատողների պաշտպանության մեխանիզմները և խթանել հավասարությունն ու կոլեկտիվ իրավունքները՝ որպես սոցիալական արդարության և ներառման հիմնաքար Եվրոպայում։

Իրավական գնահատականները շեշտում են Եվրոպական սոցիալական խարտիայի վճռորոշ դերը՝ որպես Եվրոպայում սոցիալական իրավունքների պաշտպանության երաշխիք, ինչպես նաև ՍԻԵԿ -ի դերը՝ այդ իրավունքների պահպանման ապահովման գործում։

Մանրամասն՝ այստեղ:

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031