Լրահոս
Օրվա լրահոսը

«Քննարկվեցին հետպատերազմյան հոգեբանական սինդրոմների դրսևորումները, դրանց ժամանակին ճանաչման կարևորությունը»

Հունվար 21,2026 17:43

Հունվարի 21-ին Վաղարշապատի համայնքապետարանում կայացավ Արցախի hոգեբանների միության և «Կատարսիս» հոգեբանական կենտրոնի հերթական մարզային այցը, որն իրականացվեց «Հայաստան–Արցախ» ՀԵՄ-ի հետ սերտ և արդյունավետ համագործակցության շնորհիվ։

Այցի շրջանակում Էջմիածնի համայնքապետարանի մեծ դահլիճում անցկացվեց հոգեբանական հանդիպում՝ «Հետպատերազմյան սինդրոմներ․ ճանաչում և հաղթահարում» թեմայով։
Հանդիպմանը մասնակցեցին մի քանի տասնյակ մարդիկ, ովքեր անցել են վերջին պատերազմների ծանր փորձությունների միջով և սեփական փորձով են զգացել պատերազմի կործանարար ազդեցությունը մարդկային հոգեբանության վրա։

Քննարկվեցին հետպատերազմյան հոգեբանական սինդրոմների հիմնական դրսևորումները, դրանց ժամանակին ճանաչման կարևորությունը, ինչպես նաև հաղթահարման արդյունավետ մեխանիզմներն ու հոգեբանական աջակցության գործնական մոտեցումները։

Հոգեկան առողջությունը համայնքի կայուն զարգացման կարևորագույն հիմնասյուներից է, և նման հանդիպումները նպաստում են հասարակության դիմակայունության ու վերականգնման գործընթացին։

Վաղարշապատի համայնքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031