«Մենք մեր երկրի պաշտպանունակությունը սիստեմատիկ կերպով ավելացնում ենք, կարող եմ ասել, որ հաջողությամբ ենք դա իրականացնում»,- Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Արտաքին հետախուզության ծառայության զեկույցին, որտեղ նշվում էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական էսկալացիան գրեթե անհավանական է։
Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված է խաղաղություն և երկու երկրներում էլ հռետորաբանություն է փոխվել։ Նաև ասաց՝ ԱԺ պատգամավորների մի մասը եղել է մի երկրի քաղաքացի, որը փլուզվել է, այդ թվում՝ սպառազինությունների ինքնամոռաց մրցավազքի մեջ մտնելու համար։
Իսկ անվտանգության հնարավոր ռիսկերին ու սպառնալիքներին առնչվող մտահոգությունները, ըստ Նիկոլ Փաշինյանի, Հայաստանի պետական համակարգն անընդհատ վերլուծում է ու բոլոր ծառայություններն անում են իրենց աշխատանքը։
«Հայաստանը երբեք ու ոչ մի րոպե, ոչ մի վայրկյան իր զգոնությունը չի կորցրել ու չի կորցնելու, բայց այսօր՝ 2026 թվականին հունվարի 21-ի դրությամբ՝ Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով կատարյալ խաղաղություն է»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































