Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա քրեակատարողական հիմնարկներում ավելի շատ կալանավորված կա, քան դատապարտյալ».Գառնիկ Դանիելյան

Հունվար 21,2026 18:33

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Գառինկ Դանիելյանը Հայաստանում քաղբանտարկյալների և ապօրինի կալանավորվածների մասին իր խոսքը «Հայելի» ակումբում սկսեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանից։

«Իրապես, Վարդան Ղուկասյանը, որը մի քանի անգամ ընտրվել է Գյումրու քաղաքապետ, վերջին ընտրություններում էլ անհավասար պայմաններում քաղաքական ապտակ է հասցրել գործող իշխանությանը, ի հեճուկս բոլոր ճնշումների, սպառնալիքների, ընտրական և հետընտրական շրջանում բոլոր ապօրինությունների, ընտրվեց հանրապետության երկրորդ քաղաքի քաղաքապետ։

Ընտրվելուց հետո նա իր գործը պատվով առաջ էր տանում՝ աշխատավարձեր բարձրացրեց, քաղաքն էր կարգի բերում, բազմաթիվ այլ ծրագրեր ու նպատակներ ուներ։ Բայց նա ոչ միայն քաղաքային խնդիրներով էր զբաղվում, այլ նաև այն համարձակ քաղաքապետերից էր, որը թուրքացման վտանգի մասին էր խոսում, խոսում էր Հայաստանի օկուպացիայի մասին, խոսում էր իշխանությունների գործած հանցանքների մասին։ Եվ բնականաբար, ընտրված քաղաքապետը առաջին իսկ օրերից եղել է այս իշխանության կոկորդին։

Ընտրվելուց ժամեր անց սկսել են մարդուն ապօրինի գաղտնալսել։ Մենք այդ գաղտնալսումներն ու ձայնագրությունները գիտենք թե ինչ են՝ մոնտաժ, կեղծիք, հերյուրանք, սուտ։ Դա առանձին թեմա է։ Սա շատ կարևոր հարց է և միայն Վարդան Ղուկասյանին չի վերաբերում։ «Սրբազան պայքարի» շրջանակներում ձերբակալված 18 անձանց որոնց ապօրինի մեղադրել են, մինչև հիմա ոչ ձայնագրությունների, ոչ տեսանյութերի փորձաքննություն չի կատարվել։

Հիմա այդ նույն սխեմայով փորձում են տարբեր մարդկանց վրա այդ նույն շինծու մեղադրանքները տարածել։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում բանտերն ուղղակի գերծանրաբեռնված են քաղբանտարկյալներով և շատ դեպքերում նաև մարդկանցով, որոնք տեսախցիկի կամ արագաչափի տոուգանքը չեն վճարել։ Դրանք այն քաղաքացիներն են, որոնց մասին Նիկոլ Փաշինյանն ասում էր, թե տուգանքի մատերիալ չեն և գալու եմ արագաչափերը էս անեմ, էն անեմ։ Այն օրը ՔԿՀ-ում եմ ու լսում եմ՝ մարդիկ ՔԿՀ-ում են արագաչափի տուգանքի պատճառով։ Ես այս մասին ԱԺ ամբիոնից ասել եմ։

Քրեակատարողական հիմնարկները, սիրելի հայրենակիցներ, գերծանրաբեռնված են և քաղբանտարկյալներով, և այն երեք միլիոն վարչապետերով։ Ու գիտենք, թե ինչ պայմաններ են ՔԿՀ-երում։ Կալանքի հետ առողջական անհամատեղելիություն ունեցող մարդկանց, կապ չունի՝ սրբազան է, քաղաքապետ է, մշակութային գործիչ է, լրագրող է, բոլորին մեկ արշինով չափում են ու կալանքն ընտրում որպես պատժի միջոց։

Կալանքը պետք է տալ ծայրահեղ դեպքում, երբ որ դրա անհրաժեշտությունը կա։ Իսկ հիմա քրեակատարողական հիմնարկներում ավելի շատ կալանավորված կա, քան դատապարտյալ։ Եվ սա խայտառակություն է։ «Աննախադեպերի» այս իշխանությունը միայն քանդելու, ավիրելու, քաղբանտարկյալներին, մարդկանց պատժելու, մարդկանց բանտերում ու դատարանի դահլիճներում սպանելու, ինչպես դատարանի դահլիճում սպանեցին Արմեն Գրիգորյանին, հարցում են աննախադեպ»,-ասաց պատգամավորը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031