Լրահոս
Օրվա լրահոսը

«Էս սաղ պատմության մեջ ողորմելին ո՞վ է, այ ողորմելիներ»․ Արարատ Միրզոյանը՝ Վարդան Օսկանյանին

Հունվար 21,2026 20:11

«Նախկին ԱԳ նախարարներից մեկն ասում է՝ ողորմելի է, 74 տոկոսը տվել են, 26 տոկոսն են իրենց պահել։ Էս սաղ պատմության մեջ ողորմելին ո՞վ է, այ ողորմելիներ։ Ինչքան քյալակ ունեիք՝ էս ազգի գլխին բերեցիք, հլը բզբզում-բզբզում են, որ լրիվ վատ լինի, լրիվ կործանեն»,-  ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի նիստում նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին այսպիսի բառապաշարով պատասխանեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ հայտարարելով, որ նրա նախարար եղած տարիներին հինգ ձեռնարկություն 100 տոկոսով տրվել է այլ պետության՝ «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագրով, «ՀայՌուսԳազարդի» 100 տոկոսն է տրվել, Իրան–Հայաստան գազատարն էլ կտոր-կտոր տվեցին «այդ նույն պետությանը», «Հրազդան ՋԷԿ»-ի 5-րդ բլոկը, ՀԷՑ-ը։

ՔՊ-ական պատգամավոր Ալխաս Ղազարյանը հարց էր ուղղել նաև երեկ՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի արած հայտարարության մասին։ Նա ասել էր, որ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը քաղաքական հայացքներ արտահայտելու համար է բանտարկվել։

Մանրամասները՝ տեսանյութում

«Իմ շատ սիրելի և հարգելի գործընկեր պարոն Լավրովի տեղեկությունները սխալ են, ՀՀ-ում չկա քրեական հետապնդում քաղաքական գործունեության համար»,- ասաց Արարատ Միրզոյանը՝ հավելելով՝ քաղաքական հայտարարությունների դեպքում քրեական հետապնդում է իրականացվում, եթե այդ արտահայտությունները պարունակում են սպառնալիք կամ վիճարկում են ՀՀ ինքնիշխանությունը․ «Եթե նույնիսկ այդպես լիներ, ներողություն, այդ մասին խոսք ասելը կամ մեկնաբանելը կլիներ ՀՀ ներքին գործերին ուղիղ միջամտություն»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031