«Լավ է անում Նիկոլ Փաշինյանը, էն բոլոր նախկին պաշտոնյաները, որոնք ժամանակին իրենց դեմ չգրելու համար խելոք-խելոք համաձայնել են Նիկոլ Փաշինյանի հետ ու էսօր ձայն չեն հանում, դրա համար է, որ Նիկոլ Փաշինյանը կարողանում է այսօր ծրարներից խոսել»,- ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նա դիմեց Նիկոլ Փաշինյանին․ «Ինչքան էլ սիրուն խոսեք, վաղը էդ ամենը ինչը պարզվելու է, ամբողջ ԱԱԾ-ն դուք զբաղեցրել է եկեղեցու դեմ պայքարելով»։
Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ժողովուրդը մեզ 2021-ին տվել է պողպատյա մանդատ, և մենք հնարավորինս փափուկ ձևով էդ պողպատյա մանդատը կիրառում ենք։ Ժողովուրդը հլա մի բան էլ դժգոհ է, որ մենք բավարար կոշտությամբ չենք օգտագործում էդ մանդատը»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Գեղամ Մանուկյանը արձագանքեց․ «Լսեք, ես ասում եմ՝ ԱԱԾ-ն, ոստիկանությունը սարքել եք բռնության միջոց, ԱԱԾ օպերը ի՞նչ գործ ունի քահանայի հետ բացատրական ու հավաքագրման աշխատանք տանի։ ԱԱԾ-ին չուլ եք սարքել, իմ ասածը դա է»։
Նիկոլ Փաշինյանն իր պատասխանով խոստովանեց, որ ինքն է հրահանգել ԱԱԾ-ին գնալ հոգևորականների մոտ․ «ԱԱԾ օպեր լիազորը պարտավոր է այդ թվում հակահետախուզական պրոֆիլակտիկ աշխատանքներ անել, այդ թվում՝ հոգևորականների հետ։ Եվ մենք այդ ուղղությամբ շատ ակտիվացրել ենք հակահետախուզական պրոֆիլակտիկ աշխատանքները, որպեսզի խորհրդատվություն տանք մեր հոգևորականներին, որոնք հայտնվել են օտարերկրյա հատուկ ծառայությունների տեսադաշտում, որ նրանք չհավաքագրվեն։ Իսկ եթե հավաքագրվել են, վերահավաքագրվեն»,- ասաց Փաշինյանը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































