Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Մկրտչյանը մասնակցել է կոնգրեսական Աբրահամ Համադեի կազմակերպած ընդունելությանը

Հունվար 21,2026 21:00

Արիզոնա նահանգ կատարած աշխատանքային այցի շրջանակում դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է կոնգրեսական Աբրահամ Համադեի կազմակերպած ընդունելությանը, որտեղ շփումներ է ունեցել նահանգի առաջատար գործարարների, քաղաքական և մշակութային շրջանակների ներկայացուցիչների, ինչպես նաև Թրամփ-Քենեդի կենտրոնի նախագահ, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց, դեսպան Ռիկ Գրենելի հետ։

Այդ մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

Միջոցառմանը ներկա են եղել նաև Կատարի, Լիբանանի, Ադրբեջանի և Հունգարիայի դեսպանները, ինչպես նաև Չեխիայի և Վիետնամի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։
Այցի ընթացքում դեսպանը հանդիպում է ունեցել նաև Արիզոնայի Ներկայացուցիչների պալատի անդամ, Միջազգային առևտրի և հատկացումների հանձնաժողովի նախագահ, Թոնի Ռիվերոյի հետ՝ քննարկելով Հայաստանի և Արիզոնայի միջև տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031