Լրահոս
Օրվա լրահոսը

«Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի» բաժանմունքներն ու վիրահատարանը վերանորոգվել և վերազինվել են

Հունվար 21,2026 21:45

Առողջապահության նախարարության «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի» բաժանմունքներն ու վիրահատարանը վերանորոգվել և վերազինվել են:

Նախարար Անահիտ Ավանեսյանը շրջել է բաժանմունքներում, ծանոթացել վերջնարդյունքին:

«Այս կենտրոնի արդիականացման համար ընտրել ենք փուլային տարբերակը, քանի որ վերանորոգման ընթացքում չենք կարող դադարեցնել կենտրոնի բուն գործունեությունը: Նպատակ ունենք քայլ առ քայլ ամբողջությամբ հասնել շենքային պայմանների լավագույն վիճակին և հագեցմանը: Կենտրոնում կունենանք նաև բարձրակարգ պլաստիկ վերականգնողական բաժանմունք», նշել է Անահիտ Ավանեսյանը:

Կենտրոնի տնօրենը հյուրերին է ներկայացրել ծառայությունների ծավալը և, ըստ անհրաժեշտության, դրանց ընդլայնման հնարավորությունները:

«Պալատները հագեցած են թթվածնով, իսկ ռեանիմացիոն բաժանմունքը 10 մահճակալային ֆոնդ ունի, սակայն կարիքի դեպքում կարող է հասնել մինչև 30 մահճակալի»,- ասել է Հովհաննես Հովհաննիսյանը` ընդգծելով, որ նաև համալրվել են ժամանակակից բժշկական սարքերով:

Վերանորոգումը կյանքի է կոչվել Կառավարության ֆինանսավորմամբ` շուրջ 160 միլիոն դրամ, «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի, L’œuvre d’Orient և HayAsso բարեգործական ֆրանսիական ընկերությունների աջակցությամբ:

 

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031