Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում թալանել են հայտնի բլոգեր «Թու-թու-թու լավա»-ի տունը․ այն ամբողջությամբ տակն ու վրա են արել․ shamshyan.com

Հունվար 21,2026 21:55

Այսօր՝ հունվարի 21-ին, Երևանում անհայտ անձը կամ անձինք թալանել են հայտնի բլոգեր «Թու-թու-թու լավա»-ի տունը։

Քիչ առաջ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորագավիթ 7-րդ փողոցում սեփական տանը գողություն է տեղի ունեցել։

Ֆոտոլագրողը հայտնում է, որ թալանել 7-րդ փողոցի թիվ 17 տունը, որը պատկանում է հայտնի բլոգեր «Թու-թու-թու լավա» մականվամբ Էրիկ Շահբազյանին և նա Հանրապետությունից բացակայում է, իսկ գողը կամ գողերը տուն մտել են բակի կողմից, տակն ու վրա են արել ամբողջ տունը հատուկ գործիքով կոտրել ու բացել են չհրկիզվող պահարանը և այնտեղ եղած ողջ պարունակությունը հափշտակել են։

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031