Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում ավարտվեցին Հայաստանի շախմատի տղամարդկանց 86-րդ և կանանց 81-րդ առաջնությունները

Հունվար 21,2026 22:55

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում ավարտվեցին Հայաստանի շախմատի տղամարդկանց 86-րդ և կանանց 81-րդ առաջնությունները:

🏆🥇 Տղամարդկանց առաջնությունում չեմպիոն դարձավ գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը, ով 9 հնարավորից վաստակեց 6 միավոր: ♟️ Արթուր Դավթյանը, Զավեն Անդրիասյանը և Արամ Հակոբյանը վաստակեցին 5.5 միավոր:

🥈 Լրացուցիչ ցուցանիշներով արծաթե մեդալակիր դարձավ միջազգային վարպետ Արթուր Դավթյանը:

🥉 Լավագույն եռյակը եզրափակեց գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը:

🏆🥇 Կանանց առաջնությունում չեմպիոն դարձավ Անահիտ Մկրտչյանը, ով վաստակեց 6.5 միավոր:

🥈 Արծաթե մեդալակիր դարձավ կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աստղիկ Հակոբյանը՝ 6 միավորով: ♟️ Սոնա Կրկյաշարյանը, Անի Ավետիսյանը և Աննա Խաչատրյանը վաստակեցին 5.5 միավոր:

🥉 Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը եզրափակեց Սոնա Կրկյաշարյանը:

🏆🤩 Մանուէլ Պետրոսյանը և Անահիտ Մկրտչյանը ստացան Հայաստանի հավաքականում հանդես գալու իրավունք։

🥳 Շնորհավորում ենք բոլորին՝ մաղթելով նոր ձեռքբերումներ:

📌 Առաջնությունների փակման արարողությունը տեղի կունենա վաղը՝ ժամը 17:00-ին:

 

Հայաստանի շախմատի ֆեդերացիա

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031