30 տարի շարունակ Կարապետյան ընտանիքը ուսանողների կողքին է։
Կրթությունը խրախուսելու, կրթության միջոցով Հայաստանն ուժեղացնելու հերթական ծրագրի շահառուները Հայաստանի տարբեր ԲՈՒՀ-երում սովորող Ջավախքի եւ Արցախի բարձր առաջադիմությամբ ուսանողներն են։
Միայն մեկ տարվա կտրվածքով բարերար եղբայրներն իրականացրել են շուրջ 120 հազար դոլարի բարեգործական ծրագիր։
Ջավախքի եւ Արցախի բարձր առաջադիմությամբ ուսանողները ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ և բարերար Սամվել Կարապետյանի հատկացրած միջոցներից դրամական աջակցություն են ստացել։
Կարդացեք նաև
Կարապետյանների համոզմամբ, երկրի զարգացման ու հզորացման հիմքը կրթությունն է, իսկ գլխավոր հարստությունը՝ մտավոր ներուժը, ուստի պետք է ջանքերը կենտրոնացնել, որպեսզի այդ հարստությունը իրացվի Հայաստանում, որ մեր մտավոր ներուժը չհեռանա երկրից։
«Մեր ձևով» շարժում


















































