Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Մելբուռնում ընթացող Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանում 1 ժամ 58 րոպեում 6։1, 6։4, 6։3 հաշվով վստահ հաղթանակ տարավ ամերիկացի Նիշեշ Բասավարեդդիի նկատմամբ։
Հաջորդ փուլում Խաչանովը կհանդիպի իտալացի Լուչանո Դարդելիի հետ, որն իր հերթին պայքարից դուրս թողեց Արգենտինայի ներկայացուցիչ Սեբաստիան Բաեսին։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Կարեն Խաչանովի ինստագրամյան էջից


















































