Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարո՞ղ է մի օր էլ Հայաստանի եւ Ադրբեջանի բանակները միացնի իրար»․ Հայկ Մամիջանյան

Հունվար 22,2026 12:54

«Կարո՞ղ է մի օր էլ բանակները միացնի իրար»,- ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի արձագանքն է Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, որ Հայաստանի ու Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են։

«Կարո՞ղ է ասի՝ օպտիմալ ծախսերը կազմակերպելու համար եկեք Հայաստանի ու Ադրբեջանի Զինված ուժերը միացնենք իրար․ նույն տրամաբանությունն է։ Սիրելի քաղաքացիներ, օքե՞յ եք, որ մեր էներգետիկ համակարգի՝ լույսի ռուբիլնիկը տանք Ադրբեջանին։ Ես օքեյ չեմ»,- խորհրդարանական ճեպազրույցներում ասաց Հայկ Մամիջանյանը։

Պատասխանելով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը վերաբերող հարցին, թե ընդդիմադիրները ծրարով գումար են ստացել եւ շարունակում են ստանալ եւ այդ ամենում Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի դերակատարությանը, Հայկ Մամիջանյանն ասաց, որ Միքայել Մինասյանն ինքն էր հայտարարել, որ իր ընտանիքի մասին սուտ բաներ չգրելու համար Նիկոլ Փաշինյանին գումարներ է տվել։ Ընդդիմադիր պատգամավորի հավաստմամբ, այդպիսի մարդիկ շատ են եղել եւ ցավալի է, որ նրանք չհետեւեցին Միքայել Մինասյանի օրինակին եւ բարձրաձայն չխոսեցին այդ մասին։ Ինչեւէ, ինքը առնվազն տարօրինակ է համարում Նիկոլ Փաշինյանի՝ երեկ արած այն հայտարարությունը, որ առաջին անգամն է լսում Միքայել Մինասյանի կողմից գումար ստանալու մասին․ «Մարդն, ով իր երգերի տակի քոմենթներին պատասխանում է, կարեւորագույն հայտարարությունների մասին երեկ իմացա՞վ։ Երեկվա հայտարարությունը պատասխան չէր, աբսուրդ էր։ Եղել է հայտարարություն, որ իրեն են փող տվել, այդ հայտարարությունը համենայնդեպս չի հերքվել։ Կա քրեական գործ՝ ես դրա մանրամասների մեջ չմտնի»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031